Ալիսան ներխուժել է համակարգիչ

Яндекс-ը ներկայացրել է Яндекс Браузер-ի թարմացումները, որտեղ տեղ է գտել նաև շատերի կողմից սիրված վիրտուալ օգնական Ալիսան․

Ընկերությունը հայտարարել է, որ իրենք առաջինն են, ովքեր ներկայացրել են նման ֆունկցիայով բրաուզեր․ Ալիսան ձայնային հրահանգների միջոցով կառավարում է համակարգիչը։

Ալիսան միշտ արթուն է՝ անկախ նրանից բրաուզերը բացված է, թե ոչ։ Այս խելացի օգնականը միայն ստանդարտ հրամանները չէ, որ հասկանում է․ նա նույնիսկ կարողանում է միացնել տարբեր ծրագրեր, անջատել կամ քնի ռեժիմ տեղափոխել համակարգիչը և այլն։

 

Ալիսան կօգնի Ձեզ բացել վերջին փակված պատուհանը, մաքրել այցելված կայքերի պատմությունը , բացել անհրաժեշտ կայքը և այլ բազում հետաքրքիր գործողություններ կատարել։

Ի դեպ, Ալիսան հասկանում է ինչպես տեսքստային, այնպես էլ ձայնային հրահանգները։

 

 

Ալիսան միայն օգնական չէ, Ալիսան նաև օգտատերերի լավագույն վիրտուալ ընկերն է․

Ձանձրանու՞մ եք․ խնդիր չկա, Ալիսան միշտ պատրաստ է տարբեր խաղեր խաղալ Ձեզ հետ կամ միացնել ցանկացած երաժշտություն․ միայն խնդրեք այդ մասին և վերջ։ Չնայած, ճանաչելով Ալիսի բարդ բնավորությունը … 🙂

 

Փորձե՛ք ինքներդ և կիսվե՛ք տպավորություններով։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*