
Չատբոտերն այսօր գրավել են աշխարհը և դարձել մեր առօրյա հաղորդակցության մի մասը։
Դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն այլ հարթակի տեղափոխել հաճախորդների հետ շփումը, այլև ավտոմատացնել, պլանավորել և անհատականացնել այդ հաղորդակցությունը։ Այդպես կարող եք Ձեր բիզնեսը դարձնել առավել հասանելի, իսկ հաճախորդներին առավել ներգրավված։
Ժամանակն է, որ Դուք էլ ստեղծեք Ձեր սեփական չատբոտը, սակայն մինչ այդ ընթերցեք մեր հետևյալ խորհուրդները?
1. Հստակ սահմանեք նպատակը
Իդեալական չատբոտի հիմքում ընկած է հստակ սահմանված նպատակը։ Ի դեպ, ընկերության համար այն կարող է լինել այլ, օգտատերերի համար այլ․ ուստի Ձեր խնդիրն է սահմանել այնպիսի նպատակ, որը ոչ միայն կլինի իրատեսական և ցանկալի, այլև իր մեջ ներառի հնարավորինս շատ շահեր։
Այսպես, օրինակ բրենդի համար որպես նպատակ կարող է լինել՝
- բացահայտել լսարանը,
- տեղեկություն ստանալ լսարանի նախասիրությունների վերաբերյալ,
- հաճախորդներին սպասարկել սոց․ ցանցերի միջոցով,
- բարձրացնել կայքի այցելությունների քանակը,
- ավելացնել վաճառքը և այլն։
Իսկ հաճախորդների համար բոտերը կարող են՝
- տրամադրել տեղեկատվություն ապրանքների և ծառայությունների վերաբերյալ,
- ցուցաբերել արագ օնլայն աջակցություն,
- տարաբնույթ խնդիրների լուծում տալ օրինակ պատվերների վերաբերյալ,
- զվարճացնել օգտատերերին և այլն։
Անկախ նրանից, թե ինչի համար եք ստեղծում Ձեր բոտը, փորձեք հնարավորինս հասկանալի և հստակ ձևակերպել նպատակը, որպեսզի հետագա հաղորդակցության գծապատկերը կառուցելիս շեղումներ չունենաք։
2. Բոտը պետք է լինի գերակտիվ
Ձեր բոտը պետք է կարողանա օգտատերերին ուղորդել։
Օգտատերերը չեն օգտագործի բոտը, եթե չհասկանան, թե ինչպես կարող են հաղորդակցվել դրա հետ, հատկապես, եթե այդքան էլ տեղյակ չլինեն չատբոտերից և դրանց կիրառությունից։
Պետք է օգտատերերին ներկայացնեք, թե օրինակ ինչպես կարող են սկսել շփումը բոտի հետ կամ ինչպես դադարեցնեն։ Դա կարող եք անել նույնսիկ ողջույնի նամակով։ Օրինակ մեր բոտից այլևս ծանուցումներ չստանալու համար օգտատերերը պետք է գրեն ուղղակի stop ? (բայց հուսանք դա չեք անի ))
3. Ստեղծե՛ք երկխոսության սցենարը
Նախապես մշակեք այն հարցեր, որոնք Ձեր լսարանը հաճախակի է տալիս, և բոտին սովորեցրեք պատասխանները։
Բացի այդ բոտը պետք է ունենա որոշակի հարցերի պաշար, եթեիհարկե ցանկանում եք ստանալ Ձեր լսարանի մասին տեղեկատվություն։ Այսինքն բացի այն, որ ավտոմատացնում եք պատասխանները, ճիշտ կազմված հարցադրումների դեպքում էլ ստանում եք Ձեր լսարանի նկարագիրը։
4. Առաջարկե՛ք օգնություն
Օգտատերերին հարցեր տալով՝ չատբոտը ինչ-որ չափով սկսում է կառավարել երկխոսությունը, ուստի այնպես գծագրեք Ձեր բոտի հաղորդագրությունները, որպեսզի ցանկացած պահի այն կարողանա խոսակցությունը ճիշտ ուղու վրա դնի։
Դրա համար կարող եք օգտագործել պատասխանի տարբերակները․ ենթադրեք որևէ հարց գրելիս օգտատիրոջը առաջարկեք նաև պատասխանի մի քանի տարբերակ։
5. Ճշտե՛ք տեղեկատվությունը
Նույնսիկ եթե օգտատերը պատասխանել է Ձեր բոտի հարցին և նշել, թե ինչի կարիք ունի, փորձեք ևս մեկ անգամ ճշտումներ կատարել։
Կարող եք ներկայացնել ստացված բոլոր տվյալները կամ վերջնական պատվերը և հարցնել՝ արդյոք դա էր ցանկանու օգտատերը։ Եվ եթե բոտը այլևս չի կարողանում պատասխանել հաճախորդին կամ սխալ հաղորդակցություն է գնում, պետք է միջամտի Ձեր աշխատակիցը։
Ավելացրեք նաև տեղեկատվություն, թե ինչպես կարող է օգտատերը կապվել Ձեր աշխատակցի հետ։
6. Ստեղծե՛ք ակտիվ կոճակներ
Ակտիվ կոճակների միջոցով ավելի կհեշտացնեք և կարագացնեք հաճախորդների հետ շփումը։ Բացի այդ օգտատերը առաջարկվող տարբերակներից կընտրի այն ինչ իրեն պետք է։
Դա կարող է լինել հետադարձ կապը, այցելել կայքը, այո կամ ոչի տարբերակները, ծառայությունների մասին տեղեկատվությունը և այլն։
7. Ստեղծե՛ք բոտի շփման ոճը
Անկախ այն հանգամանքից, որ օգտատերը միշտ պետք է իմանա, որ խոսում է բոտի հետ, նրանց երկխոսությունը պետք է լինի հնարավորինս բնական և պարզ։
Որևէ բարդ ստորադասական նախադասություն, երկար և անհասկանալի տողեր կամ բարդ բառերը տեղին չեն։ Պետք է օգտատերերի հետ հնարավորինս պարզ ու ընկերական շփում ստեղծել և չձանձրացնել։
8. Միանգամից բազմաֆունկցիոնալ բոտ չստեղծեք
Նույնիսկ եթե թվում է, թե բազմաթիվ ֆունկցիաներով օժտված բոտը կարող է հիանալի արդյունք ունենալ․ իրականում կարող է լրիվ հակառակ էֆեկտը լինել։
Փորձե՛ք Ձեր լսարանին աստիճանաբար ծանոթացնել բոտի հետ․ միանգամից պետք չէ ներկայացնել բոլոր հնարավորություններն ու երկար հաղորդակցության ուղիները։
9. Դարձրե՛ք Ձեր բոտին առանձին անհատականություն
Որքան էլ օգտատերը գիտակցում է, որ իր հետ խոսում է արհեստական ինտելեկտը, միևնույն է առավել հաճել է շփվել որևէ անհատականության հետ։ Թող Ձեր բոտը բնավորության գծեր կամ իրեն բնորոշ արտահատություններ ունենա։
Ավելացրեք մի քիչ էլ հումոր և ստեղծեք Ձեր իդեալական բոտին։
10. Հույսներդ մի դրեք միայն չատբոտի վրա
Բնականաբար, չի կարելի հույսը դնել միայն բոտի անխափան աշխատանքի վրա։ Նույնիսկ եթե ամեն ինչ կատարյալ է ընթանում, անպայման հետևեք բոտի աշխատանքներին և համոզվեք, որ որևէ հաճախորդ դժգոհ չի մնացել։
11. Ընտրեք բոտի ստեղծման ճիշտ հարթակ
Մինչ բոտը ստեղծել ուսումնասիրեք և հասկացեք, թե որ հարթակն է առավել հարմար դրա ստեղծման համար։
Նման հարթակների ցանկ մենք արդեն իսկ ներկայացրել ենք․ կարող եք օգտվել այստեղից ?
Հարթակներ SmartBot ստեղծելու համար
Leave a Reply