Սկանդալային պարզաբանում. Ցուկերբերգը վերջապես խոսեց

Վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկվում էր Facebook-ի հետ կապված սկանդալը, որի մասին, սակայն, ընկերությունը լռում էր և որևէ մեկնաբանություն չէր տալիս։

Եթե մի քանի բառով, ապա ընկերությանը մեղադրում էին, որ մոտ 50 մլն օգտատիրոջ տվյալներ անօրեն ճանապարհով անցել են 3-րդ կողմի՝ Cambridge Analytica-ին։ Ի դեպ, ասում են, թե հենց այս ընկերությունն է  ընտրությունների ժամանակ օգնել Թրամփին հաղթել։ Այս պատմության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Վերջաապես Ցուկերբերգը խոսեց․ ընկերության հիմնադիրը պարզաբանումներ է տվել և նշել, որ այսուհետ ավելի հետևողական կլինեն։

 

 

Ցուկերբերգը ընդունել է, որ իրոք նման բացթողում եղել է և նշել է, որ Cambridge Analytica-ը ջնջել է բոլոր տվյալները և որ աուդիտ է  իրականացնում լիովին անկախ 3-րդ ընկերություն։ Բացի այդ հենց այն պահին, երբ ընկերությունը լրագրողներից տեղեկացել է խնդրի մասին, անմիջապես արգելափակել են Cambridge Analytica-ի մուտքը Facebook  և հեռացրել բոլոր ծառայությունները։

Ի դեպ, Ցուկերբերգը նշել է նաև, որ 2014-ից սկսած ոչ մի ծառայություն չի կարող օգտատերերի մասին տվյալ ստանալ, եթե օգտատերերը չտան իրենց համաձայնությունը։ Այնպես որ, ամեն անգամ որևէ ծրագրից կամ ծառայությունից օգտվելիս ուշադիր եղեք և փորձեք հասկանել ինչ տվյալների եք հասանելիություն տալիս։

 

Ընկերության հետագա քայլերը ?

  • Facebook-ը  մանրամասն կուսումնասիրի այն բոլոր ծրագրերը, որոնք օգտատերերից տվյալներ են ստացել մինչև 2014-ը։
  • Այն բոլոր ընկերությունները, որոնց ծրագրերը կփորձեն խուսափել աուդիտից, կարգելափակվեն։
  • Այն բոլոր ընկերությունները, որոնք սխալ են աշխատել և ոտնահարել են օգտատերերի իրավուքները, ևս կարգելափակվեն։
  • Նոր սահմանափակումների համաձայն, եթե օգտատերը որևէ ծրագիր մոտ 3 ամսիս չի օգտագործում, ապա ծրագիրը այլևս հասանելիություն չի ունենա օգտատիրոջ տվյալներին։
  • Այսուհետ ցանկացած ծրագիր առավելագույնը ինչ կարող է ստանալ օգտատերերից դա անունն է, գլխավոր նկարը և էլ․ հասցեն։

 

Ի դեպ, մոտ մեկ ամսվա ընթացքում news feed-ի վերևում կհայտնվի նոր ֆունկցիա, որի միջոցով կկարողանաք հետ վերցնել Ձեր տվյալները, որ երբևէ տվել եք որևէ ծրագրի կամ ծառայության։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*