
Instagram-ն իր պաշտոնական բլոգում հայտարարել է մի շարք փոփոխությունների մասին․
Հատկապես խոսվում է feed-ի և նոր կոճակի փորձարկումների մասին, որն էլ հնարավորություն կտա կառավարել feed-ի հրապարակումների ցուցադրությունը։
Եթե ավելի մանրամասն, ապա․․․
- Նոր կոճակի միջոցով Դուք եք որոշելու, թե երբ թարմացվի feed-ը։ Այսինքն՝ այսուհետ Instagram-ը բացելիս Ձեր feed-ում այլևս չի հանդիպի ալգորիթմի կողմից ընտրված վերջին հրապարակումները։ Դա տեղի կունենա միայն այս նոր կոճակը սեղմելուց հետո։
- Այսուհետ ալգորիթմը մեծ տեղ կտա «թարմ» հրապարակումներին, իսկ 2-3 օրվա հրապարակումները ավելի քիչ կհանդիպեն, քանի որ ըստ համակարգի դրանք կորցրած կլինեն իրենց ակտուալությունը։
Բացի այդ, Instagram-ը էջերի նկարագրության բաժնում նոր ֆունկցիա է ավելացրել, որը հնարավորություն է տալիս ավելացնել հեշթեգների և այլ էջերի ակտիվ հղումներ։
Հեշթեգները կարող եք ավելացնել ուղղակի գրելով սկզբում # , իսկ այլ էջերին էլ նշել՝ @-ով։
Իսկ Instagram-ի բոլոր թաքնված հնարավորություններին, գործիքներին և առաջխաղացման արդյունավետ ուղղիներին կարող եք ծանոթանալ մեր դասընթացի ժամանակ ?
360º Digital Marketing #3
Leave a Reply