
YouTube-ում հանդիպե լ եք չէ՞ հոլովակները ընդհատող գովազդների․
Պատրաստվե՛ք. ընկերությունը որոշել է ավելացնել այդ գովազդների քանակը, հատկապես երաժշտական հոլովակների արանքում։ Այսպես ընկերությունը փորձում է օգտատերերին դրդել օգտվել իրենց վճարովի երաժշտական ծառայությունից։
Ենթադրվում է, որ գովազդը կավելանա այն օգտատերերի մոտ, ովքեր օգտագործում են վիդեոհոսթինգը որպես երաժշտական ծառայություն և երկար ժամանակահատվածում այդքան էլ ակտիվորեն չեն լսում երգեր։
YouTube-ի երաժշտական գծով ղեկավար Lyor Cohen-ի խոսքերով օգտատերերը կնյարդայնանան հաճախակի ցուցադրվող գովազդից և կսկսեն օգտվել վճարովի ծառայությունից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին հայտարարել էին, որ YouTube -ը պատրաստվում է թողարկել սեփական երաժշտական ծառայությունը՝ Remix-ը, որը լուրջ մրցակից կդառնա Spotify-ին և Apple Music-ին։ Այն իր մեջ կներառի այն տեսանյութերը, փլեյլիստները և ծրագրերը, որոնք դուր կգան երաժշտասեր օգտատերերին։
Բացի այդ հայտնի է դարձել, որ իր սեփական երաժշտական ծրագիրն է պատրաստում նաև Facebook-ը, իսկ դա նշանակում է, որ սպասվում է Facebook-ի և YouTube-ի լուրջ մրցակցություն։
Ինչևէ սպասենք առաջատար սոց․ հարթակների նորություններին 🙂
Ի դեպ, եթե ցանկանում եք ծանոթանալ թվային մարքեթինգի վերջին նորություններին և թրենդերին, սովորել և կիրառել ամենաարդյունավետ գործիքներն ու թաքնված հնարավորությունները, ապա շտապե՛ք գրանցվել մեր նոր դասընթացին ?
360º Digital Marketing #3
Leave a Reply