
Google-ը հայտարարել է, որ ապրիլի 13-ից դադարեցնելու է կարճ հղումների ստեղծման իր goo.gl ծառայությունը։
Նախկին հղումները կպահպանվեն, գրանցված օգտատերերը կկարողանան ևս 1 տարի օգտվել ծառայությունից, իսկ մենք առաջարկում ենք օգտվել նաև հետևյալ ծառայություններից ?
Bitly
Ստեղծե՛ք Ձեր կարճ հղումը վայրկյանների ընթացքում։ Ուղղակի տեղադրեք հղումը և վերջ․ օգտագործեք կարճ հղումը և հետևեք ցուցանիշներին։
Ow.ly
Հրապարակումների պլանավորման Hootsuite կայքի այս ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ուղղակի գրանցվել։ Եվ եթե պլանավորում եք միայն կարճ հղումներ ստեղծել, ապա կարող եք ուղղակի ընտրել անվճար տարբերակը։
Vk.com/cc
Հավանաբար գրանցված եք VK-ում․ այդ դեպքում հանգիստ կարող եք ստեղծել կարճ հղումներ մեկ կոճակ սեղմելով ))
Այստեղ ոչ միայն կարող եք հետևել վիճակագրությանը, այլև նշել, որ այն հասանելի լինի միայն Ձեզ։
Cutt.us
Այս ծառայության առավելությունը նրանում է, որ կարող եք միանգամից մի քանի կարճ հղում ստեղծել։
U.to
Պարզ համակարգ, որտեղ կարող եք առանց գրանցվելու ստեղծել կարճ հղումներ։ Բայց դրանց վիճակագրության հետ ծանոթանալու համար ստիպված կլինեք գրանցվել։
Ի դեպ, առաջարկում ենք ծանոթանալ նաև վիզուալ կոնտենտի ստեղծման գործիքների շարքին ?
10 գործիք վիզուալ կոնտենտի համար
Leave a Reply