
Բլոկչեյն տեխնոլոգիաների մասին այսօր խոսում են գրեթե բոլորը, բայց շատ քչերն են խորապես տիրապետում դրանց։
Իրականում ի՞նչ են իրենցից ներկայացնում ողջ աշխարհը գրաված այս երևույթները, որտեղի՞ց սկսել և ինպե՞ս ճիշտ օգտագործել դրանք։
Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցող Հայկական Բլոկչեյն Ֆորում (ABF) մեծամաշտաբ միջացառումը կպատասխանի բոլոր այդ հարցերին։
Ֆորումն իր շուրջն է համախմբում ավելի քան 30 խոսնակներ մոտ 20 երկրներից՝ ԱՄՆ, Չինաստան, Շվեյցարիա, Ռուսաստան, Հոնկոնգ, Հայաստան և այլն։
Եթե ցանկանում եք շարժվել ժամանակին համընթաց, տեղյակ լինել և, ինչու ոչ, հայտնվել IT նորությունների կիզակետում, ապա բաց մի թողեք հնարավորությունը։
Հայկական Բլոկչեյն Ֆորում -ը բացառիկ հնարավորություն է տալիս մասնակցելու, տեղեկանալու, սովորելու և համագործակցելու, բիզնեսի և ստարտափերի առաջխաղացման և արդյունավետ ներդրումներ կատարելու համար։
Բացի այդ ֆորումը հատուկ VIP հյուրերի և ներդրողների համար կազմակերպում է հատուկ ընթրիք, որի ժամանակ ավելի անմիջական շփման հնարավորություն կընձեռնվի։
Ելույթ կունենան՝
Professor Simon Choi – Acme Ardent ընկերության հիմնադիր, միջազգային ճանաչում ունեցող իրավաբան, Blockchain & Global ICO իրավաբան։
Reuben Godfrey – ICObench– ի և VRT World– ի խորհրդատու, GDPR Awareness Coalition-ում հիմնադիր տնօրեն։ Նա մեծ փորձ ունի վաճառքների, բիզնեսի զարգացման, ֆինասների, ստարտափների առաջխաղացման և նման այլ ոլորտներում։
Արտյոմ Աֆյան – Juscutum Attorneys Association-ի գլխավոր գործընկեր, բլոկչեյն արդյունբերության մասնագետ։
Ինչպես նաև Miguel Francis-Santiago-ն, Vasiliy Sumanov-ը և շատ ու շատ այլ մասնագետներ։ Բանախոսների ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ։
ABF-ը տեղի կունենա ապրիլի 22-ին` ԹՈՒՄՈ կենտրոնում։
Կայքում արդեն իսկ տեղադրված է ֆորումի օրակարգը․ տեխնոլոգիական մենամարտեր, քննարկումներ, ոչ ֆորմալ զրույցներ, դասախոսություններ և այլն։
Եթե ցանկանում եք ծանոթանալ տեխնոլոգիական վերջին լուծումներին, նորարարություններին, ապա բաց չթողնեք ֆորումի տեխնոլոգիական մենամարտերը, որտեղ հանդես են գալու Ethereum-ը, NEM-ը, Hyperledger-ը և այլոք։
Իսկ ովքեր նոր են սկսում իրենց քայլերը այս ոլորտում, խորհուրդ ենք տալիս մասնակցել ֆորումի շրջանականերում կազմակերպվող Մասթեր Կլասսերի շարքին։
Մասնակցելով ABF-ին, բացահայտելու եք Հայաստանում Բլեկչեյնի զարգացման ուղիներն ու հեռանկարները։
Ի դեպ, ֆորումի մանրամասներին և վերջին նորություններին կարող եք ծանոթանալ ABF-ի Telegram channel-ում։
Leave a Reply