Ինչպե՞ս ստեղծել բոտ Telegram-ում

Մինչ Ռուսաստանը ակտիվորեն արգելափակում է Telegram-ը Հայաստանում այն լայն թափ է առնում` օր օրի ավելի շատ օգտատերերի ներգրավելով։

Շատերն արդեն ունեն սիրելի բոտեր ու channel-ներ, մի մասը նույնիսկ սեփականն է առաջխաղացնում, բայց հավանաբար քչերը գիտեն, թե ինչպես կարող են հնարավորինս արդյունավետ օգտագործել այս մեսենջերը։

Պատկերացրեք, որ ունեք բոտ, որին կարող եք հանձնանարել գրեթե ամեն ինչ։

Գրավիչ է չէ՞ հնչում․ բոտ, որը կանի Ձեր փոխարեն հրապարակումներ կամ բոտ, որը կստեղծի ակտիվ կոճակներ․ մի խոսքով եկեք հասկանանք, թե ինչպես կարող եք ստեղծել Ձեր Telegram օգնականին։

 

Քայլ 1. Telegram-ում գտեք @BotFather-ին

Related image

BotFather -ը Ձեզ կօնգի ամեն հարցում․ այս բոտի անունն արդեն ամեն ինչ ասում է ))

 

Քայլ 2․ Սեղմե՛ք start, այնուհետև newbot հրահանգը

Այստեղ կարող եք գտնել ինչպես նոր բոտ ստեղծելու, այնպես էլ արդեն իսկ պատրաստիները տարբեր փոփոխությունների ենթարկելու հրահանգներ։

 

Քայլ 4․ Տվե՛ք Ձեր բոտին անուն և username

Կարող եք Ձեր բոտին տալ ցանկացած անուն, բայց username ընտրելիս ստիպված եք մտածել այնպիսին, որը դեռևս չկա։

 

Ձեր բոտը պատրաստ է

Ձեր բոտը կարող եք գտնել սեղմելով նամակի մեջ նշված հղումի վրա։

Ուշադրություն դարձրեք նաև կարմիրով նշված տողին, քանի որ այլ համակարգերում բոտն ինտեգրելու համար պետք է օգտագործեք այս token-ը։


Ի դեպ, քանի որ արդեն իսկ գրանցված եք Telegram-ում, չմոռանաք հետևել մեր channel-ին ? Smartology 

Բացի այդ կարող եք ծանոթանալ նաև բազմաթիվ բոտերի և channelների մեր պատրաստած շարքերին։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*