F8-ի 10 հիմնական նորությունները

Մինչ հայ օգտատերերը ակտիվորեն պայքարում էին և փոփոխությունների ձգտում, Facebook-ը սեփական փոփոխություններն ու նորություններն էր ներկայացնում ամենամյա կազմակերպվող Facebook F8 համաժողովին։

F8-ը կամ Facebook Developer Conference -ը տեղի ունեցավ մայիսի 1-ին և 2-ին  Սան Խոսեում, որտեղ հավաքվել էին Facebook developer-ները ներկայացնելու տարվա գլխավոր թարմացումները և ընկերության հետագա գործունեությունը։

Այս ամենին կարող եք ծանոթանալ F8-ի տեսանյութերում կամ ուղղակի ժամանակ չկորցնել և ընթերցել 10 հիմնական նորությունները ?

 

Facebook Dating

Дейтинговая функция в Facebook

 

Ընկերությունը ներկայացրել է ծանոթությունների համար նախատեսված ծրագիր, որը օգտատերերին հնարավորություն կտա գտնել իրենց հետ ընդհնուր նախասիրություններ ունեցող մարդկանց։

Բացի այդ օգտատերերը կկարողանան նաև փնտրել զրուցակից, ով մասնակցել է ինչ-որ միջոցառման կամ հանդիսանում է տվյալ խմբի անդամը։ Ի դեպ, օգտատերերի շփումը տեղի է ունենում messenger-ից դուրս այլ չատում։

 

Այլ ծրագրերի իտեգրացիան story-ներում

Интеграция сторонних сервисов в Stories

 

Սոց․ ցանցը պատրաստվում է օգտատերերին հնարավորություն տալ story-ներում տեղադրել նկարներ կամ տեսանյութեր այլ հարթակներից։ Ենթադրվում է, որ նույնիսկ հնարավոր կլինի հենց տվյալ կոնտենտի հղումը տեղադրել, որի վրա սեղմելուց հետո օգտատերը կտեղափոխվի համապատասխան հարթակ։

Առաջինը այս ֆունկցիան հասանելի կլինի  Spotify-ի, SoundCloud-ի և GoPro-ի համար։

 

AR ֆիլտրեր Story-ներում

 

Օգտատերերը կկարողանան AR Camera platform -ի միջոցով ստեղծել և կիսվել սեփական ֆիլտրերով։

 

Վիրտուալ իրականության սաղավարտ Facebook Oculus Go-ից

 

Այսպիսի սաղավարտի պատրաստումը բավականին կանխատեսելի էր, քանի որ ընկերության վերջին կոնֆերանսները նվիրված էին AR և VR իրականություններին։ Բնական էր, որ պետք է պատրաստեն այդպիսի կոնտենտին համապատասխան տեխնոլոգիաներ։

Ի դեպ, սաղավարտն արժե 200$։

 

Սոց․ ցանց մուտքերի հիշողության մաքրում

 

Facebook-յան սկանդալը կապված օգտատերերի տվյալների արտահոսքի հետ դեռևս թարմ է և իր մեծ ազդեցությունն է ունեցել Facebook-ի քաղաքականության փոփոխության վրա։

Ուստի պատահական չէ, որ թարմացումների մեծ մասն ուղված են օգտատերերի տվյալների պահպանմանը։

Օրինակ օգտատերերը Clear History-ի միջոցով կկարողանան ջնջել այն բոլոր տեղեկատվությունը, որըհավաքել է սոց․ ցանցը։ Դրանից հետո ընկերությունը այլևս չի կարողանա գովազդ ցուցադրել՝ հիմնվելով օգտատիրոջ նախասիրությունների վրա։

 

Թարմացումներ Messenger-ում

Переводчик в Facebook Messenger

 

Նախ թարմացումներից հետո Messenger-ի դիզայնը բավականին թեթև կլինի։ Բացի այդ խոսվում էր, որ հասանելի է լինելու թարգմանություն հենց ծրագրի մեջ։ Իհարկե ինչպես մյուս թարմացումների դեպքում, մենք ստիպված կլինենք երկար սպասել, մինչ հայտնվի հայերեն լեզուն։

Եվ քանի որ այս կոնֆերանսին ևս խոսվեց, որ ընկերությունը պատրաստվում է ակիվացնել այս հարթակի գովազդները, ապա պատահական չէ, որ Messenger-ում հասանելի կլինեն AR գործիքներ գովազդատուների համար։

 

VR հիշողություններ

 

Խոսնակներն իրենք էին նշում, որ սա անհավանական փորձ է․ միայն պատկերացրեք․ մեզ կտրվի հնարավորություն վիրտուալ իրականության մեջ դիտել ցանկցած իրադարձություն՝ նույնիսկ ամենաչնչին դետալները պահպանելով։

Կարծես ֆանտաստիկայի ժանրի ֆիլմի նկարագրություն լինի ))

 

 

Խմբակային տեսազանգեր Instagram-ում և WhatsApp-ում

 

Групповые видеозвонки в Инстаграм и WhatsApp

 

Ընկերությունը պատրաստվում է թարմացումներ կատարել նաև այս հարթակներում, որից հետո միաժամանակ 4 օգտատերեր կկարողանան տեսազանգով շփել։

 

Թարմացումներ Instagram-ի Interesting բաժնում

Обновление раздела

 

Փոփոխության է ենթարկվում նաև Instagram-ի օգտատերերի սիրելի Interesting բաժինը․

Իհարկե այն կշարունակի ցուցադրել կոնտենտ հիմնված օգտատերերի վարքագծի վրա, բայց արդեն դրանք կխմբավորի ըստ թեմաների։

 

3D նկարներ

3D фотографии в Фейсбук без специального оборудования

 

3D նկարներ ստանալու համար այսուհետ ստիպված չեք լինի օգտագործել հատուկ տեսախցիկներ կամ ծրագրեր։

Ուղղակի կբեռնեք նկարը Facebook և այն կվերածվի 3D-ի։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*