
Բացի այն, որ հայ օգտատերերը ակտիվորեն անցում կատարեցին Telegram, նրանցից շատերը սկսեցին առաջխաղացնել նաև սեփական channel-ները։
Հավանաբար նկատած կլինեք, որ Telegram-ում լայն կիրառում ունեն ակտիվ կոճակները, որոնք հնարավորություն են տալիս ազատվել երկար հղումներից և օգտատերերին դրդում են գործողության։
Մեր ուղեցույցը կսովորեցնի այդպիսի կոճակների պատրաստման եղանակը ?
Քայլ 1. Ստեղծե՛ք բոտ
Բոտը ստեղծելիս կարող եք օգտվել մեր պատրաստած ուղեցույցից ?
Ինչպե՞ս ստեղծել բոտ Telegram-ում
Քայլ 2. Գտե՛ք @ControllerBot -ը
Քայլ 3. Տվե՛ք start և add հրահանգները
Քայլ 4. Կցե՛ք Ձեր պատրաստած բոտը
Քայլ 5. Ուղարկե՛ք @BotFather-ով պատրաստված բոտի token-ը
Քայլ 6․ Բոտին դարձրե՛ք այն channel-ի admin, որտեղ հրապարակումներ եք անելու
Քայլ 7․ @ControllerBot-ում տվե՛ք «создать пост» հրահանգը և նշե՛ք channel-ը
Քայլ 8. Կտեղափոխվեք Ձեր բոտի էջը, որտեղ էլ գրում եք Ձեր հրապարակման տեքստը և ուղարկում բոտին
Քայլ 9․ Տեքստը բոտին ուղարկելուց հետո այն կառաջարկի տարբեր ֆունկցիաներ․ ընտրե՛ք «добавитъ URL- кнопки» հրահանգը
Քայլ 10․ Բոտին ուղարկեք այն տեքստը, որը գրվելու է կոճակի վրա և «-» -ից հետո հղումը
Քայլ 11․ Ակտիվ կոճակը պատրաստ է․ սեղմե՛ք «далее», որպեսզի հրապարակում անեք
Քայլ 12․ Տվե՛ք «Опубликовать» հրահանգը, որպեսզի հրապարակում անեք
Ի դեպ, կարող եք նաև նշել ժամ, որ հրապարակումը ջնջվի կամ հենց այդ ժամին հրապարակվի։
Եվ քանի որ արդեն իսկ գրանցված եք Telegram-ում, չմոռանաք հետևել մեր channel-ին ? Smartology
Բացի այդ կարող եք ծանոթանալ նաև բազմաթիվ բոտերի և channel–ների մեր պատրաստած շարքերին։
Leave a Reply