Շատ հետաքրքիր փոսթ ֆեյսբուքյան հարթակում

Մի հետաքրքիր քեյս ինտերնետում անկեղծության, իսկապես աջակցելու մղումների և դրանք ճիշտ օգտագործելով, ինչու ոչ, նաև բիզնես նպատակներին ծառայեցնելու մասին։

 

Մարքեթինգի ու PR-ի տեսանկյունից ֆեյսբուքը շատ  հետաքրքիր հնարավորություններ է ընձեռում։ Առավել հետաքրքիր է այն, թե ինչպես կարելի է բրենդն ու բիզնեսը առաջխաղացնել առանց մեկ դրամ գումարի և ամենակարևորը հասկանալով ու “բռնելով” թրենդը։

Այդպիսի մի հետաքրքիր օրինակ ենք հանդիպում հենց այսօր Արտ Լանչ արագ սննդի ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանի հրապարակումից։ Խոսքը այն մասին է, որ մի “պոտենցիալ” տուրիստ փորձում է ֆեյսբուքով խորհուրդ էր հարցնում, թե Եվրոպական որ երկիր այցելի 2-3 օրով։ Հրապարակման տակ մեր հայ բիզնեսի ներկայացուցիչները փորձում են համոզել, որ գա հայաստան։ Արդյունքում ինչ է ստացվում, հենց Բակուրի հրապարակումում։

Եթե սիրում եք որսորդություն կամ ինտերնետային խաղեր, բլոտ, նարդի կամ սիրում եք մի քանի ժամ բանավեճի մեջ մտնել մի…

Posted by Bakur Melkonyan on Monday, June 4, 2018

 

Բայց ուշագրավ է նաև այս հրապարակման  տակ շատ բիզնեսի ներկայացուցիչներ, ինչու չէ, նաև անհատներ կարողացել են հասկանալ պահն ու իրենց բիզնեսը ներկայացնել։

Իրականում հրապարակման մեջ հստակ զգացվում է ազգային ինքնագիտակցությունն ու բիզնեսն ի շահ երկրի՝ Հայաստանի առաջխաղացման նպատակներին ծառայեցնելու անկեղծ մղումը։ Այստեղ կարևոր բառը ԱՆԿԵՂԾ բառն է։ Իսկ անկեղծություն առաջինը զգացվում է ցանցում։ Եվ այս քեյսը հենց այն մասին է, որ անկեղծ մղումներն ու ցանկություններն ավելի ուժեղ են, քան ամենաթույն գովազդային արշավները։

Այս նմանատիպ շատ այլ քեյսեր տսնելու համար բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին`   https://t.me/smartology.am :

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*