Instagram-ը վերջապես բացահայտել է իր ալգորիթմի աշխատանքի սկզբունքը

Ի՞նչ է հարկավոր օգտատերերին երջանիկ լինելու համար ?

Հետևորդներ, հավանումներ և մի քիչ էլ հարմարավետ հրապարակումների/ նորությունների պատ։

Մինչ Instagram ալգորիթմի հիմնական փոփոխությունները օգտատերերը հրապարակումների մոտ  70% -ը չէին տեսնում, այդ թվում նաև իրենց ընկերների հրապարակումների 50% -ը , ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացնում։

Հենց այդ պատճառով էլ ալգորիթմի փոփոխությունից հետո, բացի այն, որ հասանելի է հրապարակումների 90% -ը, նաև համակարգը առաջնային է համարում ընկերների հրապարակումները։

Չնայած այս ամենին, ընեկերությունը մինչ այսօր չէր բացահայտել, թե ինչպես է իրականում աշխատում իրենց ալգորիթմը․ միայն վերջերս Instagram-ը ներկայացրեց, թե կոնկրետ ինչ սկզբունքներով է առաջնորդվում և ինչու են այս կամ այն հրապարակումները հայտնվում օգտատերերի պատին։

Եվ այսպես, հրապարակումները, որոնք տեսնում եք Ձեր նորությունների պատին  կապված են հետևյալ գործոնների հետ՝

  • Հետաքրքրություններ (interest) – Քանի որ Instagram-ը գիտի, թե Դուք ինչ կոնտենտ եք նախընտրում, որ հրապարակումներն եք դիտել կամ հավանել, ուստի այն կարող է հնարավորինս հստակ կանխատեսել, թե որ հրապարակումները Ձեզ դուր կգան․ և հենց դրանք էլ ներկայացնում է Ձեզ։
  • Նորություններ (recency) – Այստեղ հիմնականում հայտնվում են առավել թարմ հրապարակումները, այսինքն նոր հրապարակումները գրեթե միշտ առավելություն ունեն համեմատ ավելի հների նկատմամբ։
  • Հարաբերություններ (relationship) – Համակարգը հաշվի է առնում օգտատերերի միջև հարաբերությունները․ օրինակ ինչ հաճախականությամբ եք մեկնաբանում նկարները կամ քանի ընդհանուր նկար ունեն և այլն։

 

 

Բայց մի՛ շտապեք վերլուծել Ձեր հրապարակումները և եզրահանգումներ անել։ Պարզվում է, որ այս 3 հիմնական գործոններից բացի կան մի շարք հանգամանքներ, որոնք ևս ազդում են հրապարակումների ցուցադրության վրա։

Օրինակ՝

  • Ձեր մուտքերի հաճախականությունը ազդում է ալգորիթմի աշխատանքի վրա, որն էլ փորձում է ցուցադրել Ձեր վերջին այցից հետո տեղադրված լավագույն հրապարակումները։ Այսպես օրինակ եթե Instagram մտնեք օրը մեջ, ապա համակարգը կցուցադրի նախորդ օրվա լավագույն հրապարակումները։
  • Կախված նրանից, թե քանի էջի եք հետևում, հրապարակումների ցուցարդությունները կարող են փոխվել․ ուստի համակարգը փորձում է Ձեր հետևած բազում էջերից ընտրել լավագույն կոնտենտը։
  • Եվ բնականաբար համակարգը հիմնվում է հավելվածի օգտագործման ժամանակահատվածից, այսինքն որքան ժամանակ եք անցկացնում Instagram-ում և ինչ հաճախականությամբ եք թարմացնում նորությունների պատը։

 

Եվ չնայած այս բոլոր գործոններին, հրապարակումների տեսակներին և ցուցադրություններին Instagram-ը շարունակում է մնալ օգտատերերի ամենասիրելի հարթակներից մեկը՝ հատկապես իր բազում փոփոխությունների և նոր ու հետաքրքիր գործիքների շնորհիվ։

Եվ չենք մոռանում իհարկե story-ների մասին․

Երևի նկատել եք չէ, որ վերջին շրջանում բավականին թրենդային է դարձել բոլորովին վերջերս հայտված էմոջիով գնահատման եղանակը, որը հնարավորություն է տալիս story-ներում հարցում կատարել և դիտարկել ցուցանիշները։

Image result for instagram average answer

 

Եթե դեռ չեք փորձել, ապա շտապե՛ք․ սա հիանալի միջոց է Ձեր հետևորդների հետ կապ ստեղծելու և հետաքրքրություն ու ներգրավվածություն առաջացնելու համար։

 


Բոնուս

Instagram- ում Ձեր գործունեությունը առավել հեշտ և արդյունավետ կազմակերպելու համար կարող եք օգտվել հետևյալ գործիքների շարքից ?

5 գործիք Instagram առաջխաղացման համար

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*