
Մինչ օգտատերերը բողոքում էին Instagram-ում տեսանյութերի տևողությունից և սպասում դրա ավելացմանը, ընկերությունը որոշեց սեղծել բոլորովին նոր հարթակ նախատեսված տեսանյութերի համար․
Այսպիսով․ դիմավորե՛ք IGTV
Հունիսի 20-ին ընկերությունը ներկայացրեց նոր հավելված, որտեղ օգտատերերը կկարողնան կիսվել մինչև մեկ ժամ տևողությամբ տեսանյութերով։ Սա ուղիղ մարտահրավեր էր YouTube-ին )))
Եկեք հասկանաք՝ ինչ է իրանից ներկայացնում այս հավելվածը․
Նախ որևէ նոր գրանցում պետք չէ․ ուղղակի մուտք եք գործում Ձեր Instagram-ի էջով, որից հետո բացվում է այն օգտատերերի հրապարակած տեսանյութերը, ում Դուք արդեն իսկ հետևում եք։
Հավելվածը ունի տեսանյութերի մի քանի բաժին․
- տեսանյութեր, որոնք կարող են Ձեզ դուր գալ,
- այն օգտատերերի տեսանյութերը, ում Դուք հետևում եք,
- առավել տարածված տեսանյութերը,
- այն տեսանյութերը, որոնք մինչև վերջ չեք նայել։
Հավելվածը ի տարբերություն Instagram-ի չունի հենց տեղում տեսանյութ նկարելու հնարավորություն, այն պետք է բեռնել հեռախոսից։ Այստեղ դեռևս գովազդներն էլ չեն ներթափանցել, չնայած, ամենայն հավանականությամբ դա երկար չի տևի ))
Բջջային հեռուստացույց հիշեցնող այս հավելվածը լուրջ մարտահրավերն է նետում YouTube-ին և սպառնում է իր կողմը գրավել բլոգերների հսկայական թվի։
Այն հեշտ է, արագ ու հետաքրքիր․ և չնայած, որ դեռ նոր է, բայց օգտատերեին կարծես դուր է գալիս ))
IGTV-ի նշանը թարմացումից հետո հայտնվում է direct-ի նշանի կողքին, ինչը հնարավորություն է տալիս մի հավելվածից մյուսի անցումը հնարավորինս հեշտացնել։
Ի դեպ, երբ սկսում եք օգտվել IGTV-ից էջում highlights-երի կողքին է հայտվում նաև Ձեր IGTV-ին ?
Այնպես որ, բաց մի թողեք հնարավորությունը և եղեք առաջիններից, ովքեր կօգտագործեն այս գործիքն իրենց բիզնես առաջխաղացման համար։
Եղե՛ք կրեատիվ, պատրաստե՛ք հետաքրքիր տեսանյութեր և այլևս մի մտածեք ժամանակի սահմանափակման մասին 😉
Leave a Reply