
Թվային մարքեթինգն արդեն իսկ համոզել է, որ դասական մարքեթինգն ու նախկին մոտեցումները այլևս չեն կարող բարձր արդյունավետություն ապահովել․ ուստի ժամանակն է ներկայացնել սեփական ուղղությունները։
Եվ քանի որ այն անընդմեջ փոփոխությունների և թարմացումների կիզակետում է, փորձե՛ք մշտապես հետևել արդի թրենդերին ու դրանք օգտագործե՛լ Ձեր բիզնես առաջխաղացման համար։
Ձեզ ենք ներկայացնում թվային մարքեթինգի վերջին թրենդերը ըստ Forbes-ի ?
Ինտեգրված և omnichannel-ներով արշավներ
Թվային մարքեթինգը արդեն վաղուց դուրս է եկել միայն AdWords-ի կիրառումից։ Հիմա առաջնային են ճիշտ ընտրված հարթակներն ու դրանց համապատասխան արշավները։ Բայց ուշադրություն դարձրեք, որ դրանք միմյանցից անկախ չգործեն։
Բացահայտեք multichannel-ի և omnichannel-ի տարբերությունը և ըստ դրա մշակեք Ձեր մարքեթինգային արշավները ?
Օգտագործելով տարբեր channel-ներ՝ կարողանում եք առաջարկի մասին լսարանին հիշեցնել մի քանի անգամ՝ նպաստելով վաճառքի ձագարի փուլերի արագ անցմանը։
Բազում հպման կետեր հաճախորդի ուղին մշակելիս
Կարող եք մոռանալ հաջող վաճառքների և արդյունավետության մասին, եթե պատրաստվում եք մարդկանց գրավել «Փորձարկե՛ք մեր անվճար փորձնական ապրանքը/ ծառայությունը» կամ նման այլ առաջարկների միջոցով։ Այս տարբերակն արդեն վաղուց չի աշխատում։
Այսօր ամենատարածված և արդյունավետ միջոց է համարվում հաճախորդի հետ մի քանի հպման կետ կազմակերպելը մինչ վերջնական ապրանքը կամ ծառայությունը առաջարկելը։ Թույլ տվե՛ք, որ մարդիկ նախ ճանաչեն Ձեր ընկերությունը, ծանոթանան ընկերության պատմության հետ, ինչպես նաև բացահայտեն ինչ-որ ներքին կազմակերպչական գործընթաց կամ որևէ բան, ինչը ավելի կմոտեցնի հաճախորդին և կազմակերպությանը։
Եվ միայն այս քայլերից հետո նոր ներկայացրե՛ք Ձեր ապրանքը կամ ծառայությունը․ արե՛ք այն առաջարկը, որից չեն կարող հրաժարվել։
Հիշե՛ք, որ հաճախորդի հետ առաջին շփումը պետք է լինի առանց որևէ ազդեցության և խնդրանք/ պարտադրանքի․ ուղղակի փորձե՛ք տեղեկացնել կամ սովորեցնել որևէ բան։
Ինտերնետում հաճախորդի ուղին ավելի լավ պատկերացնելու համար կարող եք դիտել մեր նախկին վեբինարներից մեկը՝ Customer Journey
Օգտատերերի մտադրությունները գերակշռում են հետաքրքրություններին (User intent beats user interest)
Գովազդային արշավների մեջ ամենակարևոր գործոններից մեկը անհատականացումն է։ Դուք կարող եք ներկայացնել միևնույն պատմությունը/ առաջարկը օգտագործելով տարբեր բառեր/ մոտեցումներ։
Անկախ նրանից, թե դա վերնագիր է, նամակ, թե գործողության դրդող հայտարարություն պետք է իրենից ներկայացնի արժեքավոր և անհատականացված մոտեցում։ Յուրաքանչյուրին պետք է դիմեք իր «լեզվով»։
Օրինակ ֆինանսական տնօրենին կգրավի «եկամուտ» բառը, իսկ գլխավոր տնօրենին «աճը»։
Իսկ եթե չգիտեք, թե տարբերակներից, որը առավել արդյունավետ կաշխատի կարող եք դիմել հաջորդ թրենդի օգնությանը ?
A/B թեստավորում
A/B թեստավորումը թվային մարքեթինգի ամենահզոր և արդյունավետ գործիքներից մեկն է: Եթե չեք կողմնորոշվում, թե որ տարբերակը կաշխատի, որ մոտեցումը կամ մեթոդը ընտրել կարող եք ուղղակի փորձարկել երկուսն էլ և վերջնարդյունքով բացահայտել Ձեզ առավել հարմարը։
EMAIL մարքեթինգը մահանում է
EMAIL մարքեթինգի վախճանը մոտ է, իսկ դրան նպաստում են սմարթ փոստարկղերը, նամակների բազում շաբլոնները, բազմահազար ոչ օգտակար ծանուցումները և այլն։
Իհարկե մենք կոչ չենք անում վերջնական հրաժարվել այս գործիքից, բայց պետք է կարողանաք հնարավորինս գրավիչ և թիրախավորված առաջարկ ներկայացնել, որպեսզի հասնեք արդյունքի։
Դրա փոխարեն այսօր լայն կիրառություն են ստացել ավտոմատացված նամակները՝ չատբոտերը:
Ի դեպ, կարող եք օգտվել մեր առաջարկած հարթակներից և ստեղծել Ձեր սեփական չատբոտը ?
Հարթակներ SmartBot ստեղծելու համար
Իսկ գուցե փորձենք կրկին թղթե նամակներին վերադառնալ․ կարելի է մտածել 😉
Մարքեթոլոգները գործիքակազմի կարիք ունեն
Գրեթե անհնար է իրականացնել որևէ մարքեթինգային արշավ ընդամենը մեկ գործիքով։ Այսօր ցանկցած աշխատանք անելիս, եթե ակնկալում եք հասնել ցանկալի արդյունքի, ապա պետք է կարողանաք օգտագործել մի շարք գործիքներ և հարթակներ։
Այսպես, Դեն Քենեդին ասում էր, որ առավել խոցելի է այն բիզնեսը, որը օգտագործում է ընամենը մեկ սոց․ հարթակ։
Ուստի գտե՛ք Ձեր բիզնեսին առավել հարմար հարթակները և դրանց համապատասխան գործիքներն ու ծառայությունները։
Կարող եք ժամանակ չկորցնել և օգտվել մեր առաջարկած գործիքներից ?
Leave a Reply