Instagram-ի 10 թրենդները

Instagram-ն այն սոց․ ցանցն է, որ մասին կարելի է անվերջ խոսել․ նրա թարմացումներն ու նորությունները անսպառ են 🙂

Բոլորովին վերջերս ընկերությունը հայտարարեց, որ իր ակտիվ օգտատերերի շեմը անցել է 1 միլիարդից։ 

Instagram-ը վաղուց դուրս է եկել ուղղակի գեղեցիկ նկարների և տեսանյութերի հարթակի սահմաններից․ այսօր ամենախոշոր բիզնեսներն մեծ կարևորություն են տալիս այս սոց․ ցանցին և փորձում գտնել ամենաարդյունավետ ռազմավարությունը օգտատերերի ուշադրություննը գրավելու համար։

Իսկ օգտատերերի ուշդրության կենտրոնում հայտնվելու համար հարկավոր է մշտապես լինել թրենդի մեջ։

Թրենդերի մի մասը որոշ ժամանակ անց անհետանում են, մյուսները դառնում են սովորական երևույթ, բայց ամենակարևորը, որ դրանք ճիշտ պահին ճիշտ կիրառություն ստանան։

Հիշե՛ք․ Միշտ պետք է փորձարկել, վերլուծել և հասկանալ, թե որն է առավել հարմար Ձեր բրենդին։

Այսօր կխոսենք 2018 թվականի Instagram-յան ամենատարածված թրենդերի մասին ?

 

Վառ գույներ

Գաղտնքի չենք բացահայտի, եթե նշենք, որ գույները մեծ դեր ունեն, և դրանց ճիշտ ընտրությունից է կախված՝ օգտատերը ուշադրություն կդարձնի հրապարակմանը, թե ոչ։ Վառ, պայծառ գույներով հագեցած հրապարակումները այս տարի սոց․ ցանցերում կգերակշռեն, և ըստ Pantone Fashion Color Trend Report -ի տվյալների այս թրենդը հատկապես կտարածվի նորաձևության մեջ։

thecheerfulchica-instagram-feed-ideas

 

 

Գունային բլոկներ

Instagram-ում հրապարակումներ անելիս ուշադրություն դարձրեք Ձեր Instagram-յան էջին․դարձրե՛ք այն վիզուալ գեղեցիկ և գրավիչ։

Եթե նախկինում լայն տարածում էին գտել լենդինգները, ապա հիմա դրանց փոխարինելու է եկել միատոն, միմյանց լրացնող գունային լուծումներով հրապարակումները։ Ուստի հաջորդ անգամ որևէ նկար հրապարակելիս ուշադրություն դարձրեք ոչ միայն նրան, թե այն ինչպես կերևա հետևորդների feed-ին, այլ դրանից հետո ինչ տեսք կունան Ձեր Instagram էջը։

Որպես օրինակ կարող եք ուսումնասիրել @colorcurated Instagram-յան էջը, որտեղ լուսանկարիչ- զբոսաշրջիկը հրապարակում է իր լուսանկարներն այնպիսի հերթականությամբ, որ արդյունքում դրանք ստեղծում են հիանալի գունային բլոկներ։

Կամ մեկ այլ օրինակ canva -ից, որտեղ գունային անցումները ավելի մեղմ են և գրադիենտի տպավորություն են ստեղծում։

MyCollages (2)

Հենց այսպիսի գունային լուծումներն ու վիզուալ դուրեկան էջերն են մարդկանց ստիպում կրկին այցելել Ձեր էջ և նոր հրապարակումները ընդհանուր բլոկում դիտարկել։

 

Փորձեք գրադիենտի էֆեկտը

Գրադիենտը լայն կիրառում է գտել ոչ միայն էջի ընհանուր տեսքի ձևավորման մեջ, այլև դարձել է դիզայնի հիմնական էլեմենտը։ Այնպսի ընկերություններ, ինչպիսիք են Spotify-ը, Stripe-ը, Apple-ը և նույնիսկ Instagram-ը սկսել են իրենց բրենդի ներկայացման ժամանակ օգտագործել գրադիենտը․ ուստի միգուցե փորձե՞ք նաև Դուք։

Հիշե՛ք․ որքան էլ որ գեղեցիկ և տարածված է այս թրենդը, այն կիրառելիս պետք է չափազանց զգույշ լինեք։ Շատ կարևոր է ճիշտ ընտրված գունային երանգը, այնպես որ փորձարկեք և գտեք առավել արդյունավետը։

 

 

Bold տառատեսակ

Այո՛, այո՛ bold. դիզայիներներն այսօր այս տառատեսակն են օգտագործում ոչ միայն վերնագրերի մեջ, այլև հիմնական տեքստերի։ Ամենաիդեալական տարբերակն է երբ որևէ միատոն կամ մուգ ֆոնի հետ համադրում եք վառ գրությունը։

 

 

Իլյուստրացիաներ նկարների վրա

Որքան էլ նկարները գրավիչ լինեն իլյուստրացիաների շնորհիվ դրանք ավելի մեծ ուշադրություն են գրավում։ Եվ հենց դա է պատճառը, որ այսօր շատ օգտատերեր փորձում են իլյուստրացիաների միջոցով փոխանցել որևէ հաղորդագրություն, արթնացնել էմոցիաներ կամ ուշադրությունը կենտրոնացնել որևէ առարկայի վրա։

Այսպիսի մոտեցում է ընտրել @n0meo, ով կարողանում է իր ոչ ստանդարտ մոտեցումներով նկարները դարձնել առավել հետաքրքիր և հիշվող․

 

Մինչ Դուք կնշեք, որ այդքան էլ լավ չեք նկարում կամ չեք տիրապետում համապատասխան հնարքներին, շտապենք տեղեկացնել, որ գոյություն ունեն մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ Ձեր նկարները կարող եք խմբագրել և բազում հետաքրքիր պատկերներ ավելացնել։ Որպես օրինակ կարող եք օգտվել Canva-ի Illustration բաժնից։

 

Վինտաժային ծաղիկներ

Վինտաժային ծաղիկները միշտ էլ եղել են դիզայներների ոգեշնչման աղբյուրը, ուստի ժամանակ առ ժամանակ իրենց աշխատանքները առավել գրավիչ դարձնելու համար օգտագործում են այս ծաղիկները։

Էլեգանտ, գեղեցիկ և գրավիչ․

Փորձեք ինքներդ․ գուցե հենց դա է պակասում Ձեր Instagram-յան էջում

 

Բնական նկարներ

Բոլորին էլ հայտնի է, որ ապրանքը գովազդելիս մեծ ուշադրություն են դարձնում դրա ներկայացմանը, հետին ֆոնին և շրջապատող առարկաներին։ Հաճախ նկարի ստեղծման հետևում ժամերի պատմություն է թաքնված, որի մեծ մասը ծախսում են համապատասխան ֆոնի ստեղծման վրա։

Բայց հիմա համացանցում մեծ տարածում են գտել բնական նկարները․ պարզ հասարակ ֆոնը փոխարինելու է եկել երկար մտածված և մշակվածին։

Փորձեք ստանալ հասարակ նկարներ, ցույց տվեք, թե ինչպես է գովազդվող ապրանքը կիրառվում առօրյա կյանքում։

 

Instastory-ներ

Story-ն շարունակում է համարվել ամենաթրենդային և արդյունավետ գործիքը։ Օգտատերերի մի մասը նույնիսկ խոստովանել է, որ հաճախ հավելվածը բացելիս թերթում են միայն story-ները՝ անտեսելով feed-ը։

Օգտագործե՛ք story-ները, որպեսզի գրավեք Ձեր լսարանի ուշադրությունը։

Օրինակ Jason Mraz -ը օգտագործում է story-ներն ու live-երը նորություններով և իր վերջին գործերով հետևորդների հետ կիսվելու համար։

 

IGTV

Նոր հարթակ նախատեսված տեսանյութերի համար։ Instagram-ը բոլորին վերջերս ներկայացրեց իր այս նոր ծառայությունը, որը օգտատերերին հնարավորություն է տալիս մինչև մեկ ժամանոց տեսանյութեր հրապարակել։

Եթե դեռ չեք փորձել, ապա հիմա իդեալական պահն է, քանի որ այն նոր է, թրենդային և հետաքրքիր։

 

 

 

Հարցեր story-ներում

Չնայած որ մի քանի օր է ինչ կարճ պատասխանով պարցումները հայտնվել են story-ներում, դրանք արդեն հասցրել են բավականին մեծ տարածում գտնել։

Օգտատերերը ակտիվորեն օգտվում են այս գործիքից, տեղադրում հարցեր կամ պատասխանում իրենց հետևորդների հարցերին։

Ձեր հաճախորդների ներգրավվածությունը մեծացնելու ևհետադարձ կապը ապահովելու համար հարցումները կարող են հիանալի տարբերակ դառնալ։ Ամեն դեպքում փորձել պետք է։

Instagram добавил в Stories стикеры с вопросами

 

Իսկ մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ թրենդերը անկանխատեսելի են և շատ արագ կարող են փոխվել։ Այնպես որ բաց մի թողեք պահը և եղեք թրենդի մեջ։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*