Telegram-ի էքսպոնենցիալ աճը Հայաստանում՝ Infocom-ի օրինակով

Մինչ մենք դեռևս 2016 թվականից դանդաղ, բայց հաստատուն ծավալվում էինք  Telegram-ում, 2018-ի ապրիլի հայտնի դեպքերը հեղափոխական եղան նաև messenger-ների համար։

Telegram-ի, դրա բազմահազար բոտերի ու channel-ների մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք։ Այդ մասին կարող եք գտնել այստեղ։

 

Մարդիկ, ովքեր ինչ-որ չափով «թեմայի մեջ» են, կհիշեն ռուսական իշխանության պայքարը մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի հետ, և ի վերջո Telegram-ի արգելափակումը Ռուսաստանում։ Բայց դա, իհարկե, չխանգարեց ռուսաստանյան օգտատերերին գտնել մեսենջերից օգտվելու ելքը և շարունակել ակտիվորեն տարածել այն:

Այսօր կպատմենք հայկական ամենահայտնի channel-ներից մեկի՝ Infocom-ի հաջողության պատմությունը ?

 

Նախ՝ ամենահետաքրքիր և կարևոր հարցը․

Ինչու՞ Telegram

  • Թույլ ինտերնետ

Թերևս Telegram-ի լայն տարածման ամենակարևոր գործոններից մեկն այն էր, որ այս մեսենջերը աշխատում էր նույնիսկ թույլ ինտերնետ կապի պայմաններում։ Իսկ ապրիլյան օրերին, երբ ցույցերի ժամանակ մարդկանց մեծ խմբաքանակի պատճառով ինտերնետ կապը գրեթե բացակայում էր, Telegram-ը դարձավ կապի և տեղեկատվության ամենաօպտիմալ միջոցը։

  • Հավաստի և կարևոր տեղեկատվություն

Քանի որ, հայ օգտատերերի հիմնական լրատվական աղբյուրը՝ Facebook-ը վերածվել էր ապատեղեկատվության տարածման և մանիպուլյացիայի դաշտի, անհրաժեշտ էր մի նոր հարթակ, որը հատկապես ցույցերի օրերին կունենար դոմինանտ դեր և կտրամադրեր հավաստի տեղեկատվություն։

  • Իշխանության վերահսկողության բացակայություն

Infocom-ի ստեղծման և հետագա գործունեությանը կարելի է ասել նպաստեց այն, որ դրա հիմնադիրները անհայտ էին։ Telegram-ը տալիս էր անոնիմության հնարավորություն, ուստի ոչ ոք չգիտեր՝ ովքեր էին դրա հետևում կանգնած։

Մարդկանց պարզապես պետք էր ինֆորմացիոն անկախ ու հնարավորինս մատչելի հարթակ։ Իսկ ինքնակազմակերպվելու և սեփական կոմիտեները ստեղծելու կոչից ոգեշնչված՝ ծնվեց ինֆորմացիոն կոմիտեն՝ Infocom։

  • Տեղեկատվության արագ տարածում

Բացի այն, որ ալիքի հիմնադիրները փորձում էին հնարավորինս արագ օգտատերերին տրամադրել վերջին իրադարձությունների մասին տեղեկատվությունը, այն բավականին հեշտ էր հասնում լսարանին, քանի որ գործում էր ձայնային ծանուցումների համակարգը։ Այսինքն մարդիկ, պարզապես բաժանորդագրվելով channel-ին, վայրկյանների ընթացքում ստանում էին ծանուցում վերջին հրապարակման մասին։

Եվ, մի կարևոր հանգամանք ևս․ Infocom-ը գրավեց օգտատերերին, քանի որ հրապարակում էր այն, ինչ լսարանին հետաքրքիր էր։ Իսկ այդ օրերին մարդկանց հետաքրքիր էր միայն մի թեմա, ուստի Infocom-ն էլ, ի տարբերություն մյուս լրատվականների, այլ թեմաների չէր անդրադառնում։

 

Ոչ մի գովազդ, ոչ մի սպամ․

Channel-ը տարածվեց սեփական ուժերով, այլ կերպ ասած ճիշտ պահին ճիշտ վայրում։

Ամենակարևոր գործոններից մեկը, որ մարդիկ այստեղ ազատ են Facebook գովազդ-ից, Viber սպամից և այլ նյարդայնացնող հրապարակումներից 🙂

Մարդկանց պետք էր լրատվական մի ալիք, որը շատ արագ և ամենակարևորը թույլ կապի ժամանակ էլ հնարավորինս մատչելի ու հասանելի եղանակով կտեղեկացներ իրենց վերջին իրադարձությունները։ Իսկ InfocomTelegram ալիքի շնորհիվ այդ խնդիրը հեշտությամբ լուծվեց։

 

Ապրիլի 20-ին Infocom-ը սկսեց իր հիմնական գործունեությունը միանգամից 1 օրվա մեջ 165  հրապարակում անելով։

Խոստովանում են․ Facebook-ում մի անգամ փորձեցին գովազդ միացնել, բայց արդյունավետ չէր․ սա այն դեպքն էր, երբ խոսքի գովազդն ավելի ուժեղ էր։

Օգտատերերի ամենամեծ ներհոսքը գրանցվեց ապրիլի 22-ին․ 1 ժամվա մեջ մոտ 2000 նոր հետևորդ էին ունենում, ուստի մեծանում էր նաև պատասխանատվությունը և որակյալ ու ճշգրտված տեղեկատվության տարածումը։

 

Բացի վերը նշված առավելությունները՝ Telegram-ի դրական կողմերից էր նաև այն, որ մարդիկ չէին կարողանում մեկնաբանել հրապարակումները, կիսվել սեփական կարծիքներով և, որ ամենակարևորն է, բանավիճել։

Այսինքն՝ սա մի նոր հարթակ է, որը մարդկանց տալիս է ֆիլտրված և հստակ տեղեկատվություն, այլ կերպ ասած՝ Facebook-ը այդ օրերեին դարձել էր live-երի, իսկ Telegram-ը «տպագիր live»-երի հարթակ։

Հենց դա էր պատճառը, որ երբ Infocom-ը վերջապես որդեգրեց իր առաջին բոտին և հետևորդներին հնարավորություն տվեց արձագանքելու հրապարկումներին, չնայած էջի ակտիվությունն էլ առաջվանը չէր, այդուհանդերձ ներգրավվածության պակաս չեղավ։


Ի դեպ, եթե Դուք էլ եք ցանկանում ստեղծել սեփական բոտ և հանձնարարել իրեն Ձեր աշխատանքի մեծ մասը, ապա առաջարկում ենք օգտվել հետևյալ ուղեցույցից ?

Ինչպե՞ս ստեղծել բոտ Telegram-ում


Երբեմնի քիչ հայտնի Telegram-ն այսօր Հայաստանում դարձել է ամենատարածված մեսենջերներից մեկը, ուստի պատահական չէ, որ օր օրի այստեղ ավելանում են հայկական channel-ները։

Այսօր նույնսիկ սեփական channel-ներն ունեն կառավարությունը և փոխվարչապետը։ Հայկական Telegram channel-ներից մի քանիսը ներկայացնում ենք ստորև (ցուցակը անընդհատ թարմացվում է) ?

 

Պաշտոնական ալիքներ

ՀՀ Կառավարություն – 2323 հետևորդ, բացվել է 2018թ․ հունսի 30-ին

Տիգրան Ավինյան  – 1009 հետևորդ, ՀՀ փոխվարչապետի տելեգրամյան ալիքը, բացվել է 2018թ․ հունիսի 15-ին

Select Armenia – 271 հետևորդ, Հայաստանի ներդրումային և արտահանման հնարավորությունները ներկայացնող տեղեկատվական հարթակ, բացվել է 2018թ․ մայիսի 25-ին

ԼՂՀ ԱԳՆ – 128 հետևորդ, ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տելեգրամյան ալիքը, բացվել է 2016թ․ նոյեմբերի 12-ին (Մեր՝ SMARTOLOGY-ից հաշված օրեր առաջ)

AIN-911 – 53 հետևորդ, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տելեգրամյան ալիքը, բացվել է 2018թ․ հունիսի 2-ին

Parliament.am – 35 հետևորդ,  ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայության տելեգրամյան ալիքը, բացվել է 2018թ․ փետրվարի 14-ին

 

Լրատվական

Ազատություն – 3241 հետևորդ, Ազատություն ռադիոկայանի տելեգրամյան ալիքը, բացվել է 2017թ․ սեպտեմբերի 19-ին

Այսօր – 374 հետևորդ, Այսօր լրատվականի տելեգրամյան ալիքը, բացվել է 2017թ․ հուլիսի 4-ին

News.am– 355 հետևորդ, News. am լրատվականի տելեգրամյան ալիքը, բացվել է 2018թ․ մայիսի 3-ին

Tert.am 128 հետևորդ, Tert.am-ի տելեգրամյան ալիքը, բացվել է 2018թ․ ապրիլի 27-ին

Pan.am – 1603 հետևորդ, Panarmenian.net-ի պաշտոնական ալիքը, բացվել է 2018 թվականի ապրիլի 22-ին

 

Մասնագիտական կամ թեմատիկ

Մեր [eth_color color=”tomato”]SMARTOLOGY[/eth_color]-ն – ունի 206 հետևորդ և ստեղծվել է 2016-ի նոյեմբերի 30-ին

DMS – 81 հետևորդ, DMS-ի տելեգրամյան ալիքը, բացվել է 2018թ․ մայիսի 29-ին

 [eth_color color=”tomato”]HR_addict_Armenia[/eth_color]– 258 հետևորդ, տելեգրամյան ալիք HR մասնագետների համար, բացվել է 2018թ․ մայիսի 5-ին

 

Ոչ պաշտոնական

Սամվել Մարտիրոսյան – 1420 հետևորդ, Սամվել Մարտիրոյանի՝ Kornelij-ի տելեգրամյան ալիքը, բացվել է 2018թ․ ապրիլի 13-ին

ArmComedy  – 1099 հետևորդ,  ArmComedy քաղաքաերգիծական հաղորդման տելեգրամյան ալիքը, բացվել է 2018թ. մայիսի 9-ին

Job.am – 172 հետևորդ, աշխատանքի հայտարարությունների տելեգրամյան ալիք, բացվել է 2018թ․ մայիսի 7-ին

Փաստադարան – 42 հետևորդ, հետաքրքիր փաստերի վերաբերյալ տելեգրամյան ալիք, բացվել է 2018թ․ հունիսի 1-ին

Foodblog.am – 27 հետևորդ(դեռ։D) համանուն կայքի տելեգրամ ալիքը,  ներկայացնում են բաղադրատոմսեր, բացվել է 2018-ի հունվարի 8-ին

Վարուժան Գեղամյան 161 հետևորդ, Թուրքիայում և Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին վերլուծություններ, բացվել է 2018թ․ մայիսի 31-ին

 

 


Իսկ վերջում չմոռանաք անպայման հետևել նաև մեր տելեգրամյան ալիքին, քանի որ այնտեղ հրապարակվում է թվային մարքեթինգի վերաբերյան  ունիկալ բովանդակություն, օրինակ Linkedin-ից 50$-ի գովազդային կուպոնի վերցնելու տարբերակը ?

Smartology

Եթե գիտեք այլ հայկական telegram ալիքներ, որոնք արժեր հիշատակել, անպայման հիշեցրեք։ Համ էլ հետաքրքիր կլինի։

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published.


*