
Վերջերս Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հանդես եկավ հետաքրքրիր մի հրապարակմամբ, որտեղ նշվում են այն 10 հմտությունները, որոնք կօգնեն գոյատևել ավտոմատացման աճի պայմաններում ։
Ավտոմատացումը մուտք գործելով աշխատաշուկա, կհանգեցնի նրան, որ կվերանան միլիոնավոր աշխատատեղեր, բայց միաժամանակ կստեղծվեն նորերը։
Բոլորին հետաքրքրում է մեկ գլոբալ հարց՝ ինչպիսի՞ հմտություններ են հարկավոր սպասվելիք արտադրական 4-րդ հեղափոխությունից հետո. ինչպե՞ս կարող է մարդը արժեք ներկայացնել զարգացող ավտոմատացման աշխարհում, երբ մարդու համար արդեն սովորական դարձած ոլորտներին և նորմերին փոխարինման են գալիս այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝
- արհեստական ինտելեկտ
- ինտերնետ
- ինքնակառավարվող մեքենաներ
- տեխնոլոգիական նոր մոտեցումներ
- վերականգնվող էներգետիկա
- քվանտային հաշվարկ
- բիոտեխնոլոգիաներ
Շատերը կարծում են, որ արհեստական ինտելեկտը կարող է ավելի շատ հանգամանքներ հաշվի առնել, քան մարդը, և այդպիսով գտնի բարդ խնդիրների ավելի կոնկրետ, տրամաբանական և անգամ ավելի կրեատիվ լուծումներ: Օրինակ, Օքսֆորդի համալսարանում ենթադրություն է հնչում, որ արհեստական ինտելեկտը ոչ հեռավոր ապագայում կարող է լրագրողների տեղը զբաղեցնել ու նրանց փոխարեն անգամ հոդվածներ գրել:
Բայց Գյուտրի Ջենսենը ամփոփում է 2020 թ-ին անհրաժեշտ այն հմտությունները, որոնք կօգնեն աշխատանքի փոփոխական ոլորտում և կարևորում է Մարդկային գործոնը:
Կարճ ասած, նրանք, ովքեր ուզում են տեղավորվել ու ամրապնդել իրենց դիրքերը ավտոմատացման դարաշրջանում, և դեռ ենթադրում են իրենց համար կարիերային աճ, պետք է հմտանան այն ոլորտներում, որտեղ մեքանաների զարգացումն անհնար է և դա էլ հենց կլինի նրանց հաջողության գրավականը։
Որոնք են 2020 թ-ին անձնական աճին անհրաժեշտ 10 հմտություններ
1 Համաժամանակյա կառավարում
Ճիշտ է , որ արհեստական ինտելեկտը կարող է լուծել այնպիսի խնդիրներ, որոնք մարդիկ չեն կարող, բայց ճիշտ է նաև հակառակը։ Օրինակ, երբ խնդրի լուծումը պահանջում է տարբեր ոլորտների իմացություն, կամ երբ խնդիրները ամբողջովին սահմանված չեն, այդ ժամանակ մարդը կարող է այլընտրանքային լուծում գտնել։
2 Քննադատական և վերլուծական մտածողություն
Չնայած մեքենայի վերլուծական մտածողությունը զարգանում է, սակայն, մարդը որոշ ոլորտներում ավելի լավ է տիրապետում այդ ունակությանը։ Օրինակ, դատապաշտպանը կարող է գտնել մեղադրող կողմի փաստարկների թույլ կողմը, իսկ գովազդի մասնագետը ճիշտ թիրախավորի սպառողներին։
3 Ստեղծարարություն (Creativity)
Ստեղծարարությունը պահանջում է ինտուիտիվ անկանոնություն, մտքի ոչ ստանդարտ մի աստիճան, որը դեռ չի կարող կրկնօրինակվել արհեստական ինտելեկտի կողմից։ Օրինակ, ինչո՞ւ ճարտարապետը շենքը նախագծեց հենց այս ձևով, և կամ ինչո՞ւ երաժշտի միտքը թռիչք արեց հենց այն ձևով։
4 Մարդկային ռեսուրսների կառավարում
Մեքենան հնարավոր է ձեռք բերի մաթեմատիկական և վերլուծական հմտություններ, սակայն, չի կարող փոխարինել մարդկանց՝ ղեկավար և ադմինիստրատիվ դերերում։ Դրանք պահանջում են մարդկային մոտեցում։
5 Համակարգային կառավարում
Արդյունավետ հաղորդակցության և թիմային համագործակցության հմտություններ, որը ենթադրում է երկու ավտոնոմ համակարգերի համաժամանակյա սինխրոնիզացում` կառավարման մակարդակներում:
6 Էմոցիոնալ ինտելեկտ
Ապագայում հաշվի կառնվի Էմոցիոնալ ինտելեկտը։ Սա թույլ է տալիս ճանաչել, կարեկցել, կառավարել դիմացինի և սեփական զգացմունքները, պատկերացնել շրջապատի պահանջներն ու մոտիվացիան: Սրա շնորհիվ հնարավոր է իրականացնել արդյունավետ կառավարում:
7 Որոշումներ կայացնելու վճռականություն
Լայնածավալ տվյալների հավաքագրումը կպահանջի վճռական որոշումներ կայացնելու ունակության զարգացում: Մեքենան որոշումների կայացման համար հիմք է վերցնում արդեն ունեցած տվյալների բազան, մարդը` նաև ապագայի նկատմամաբ վստահությունը:
8 Սպասարկում
Պահանջված կլինեն մարդիկ, որոնք հասարակությանը կարող են առաջարկել արժեքավոր լուծումներ սպասարկման ոլորտում, հասկանալ նրանց պահանջմունքներն ու ցանկությունները:
9 Բանակցություններ վարելու հմտություն
Ապագայում ավելի կպահանջվեն բանակցելու հմտություններ ունեցող մարդիկ, ովքեր ի վիճակի կլինեն փոխշահավետ բանակցել անհատների և կազմակերպությունների միջև:
10 Գիտակցական ճկունություն
Հաջողակ լինելու համար կարևոր կլինի ունենալ գոյացած խնդրի հանդեպ տարբեր մոտեցումներ դրսևորելու հմտություն, խնդիրները բազմակողմանի տեսակետներից դիտարկելու կամք:
Ի՞նչ է ստացվում։ Պետք չէ՛ տրվել արհեստական ինտելեկտի շուրջը պտտվող առասպելներին ու վախենալ ապագայի մեքենաների մեջ մարդկային արժեքը կորցնելուց։ Մարդկային ինտելեկտն անսպառ ու անկանխատեսելի է, այն պետք է միայն զարգացնել և գտնել յուրաքանչյուրի համար համապատասխան ոլորտը։
Leave a Reply