Telegram -ը բիզնեսի շրջանառությունն ավելացնում է 2 անգամ

Ինչպե՞ս 11 ամսում Telegram-ում հետևորդների քանակը կրկնակի ավելացնել 

Այսօր արդյունավետ վաճառքի համար անհրաժեշտ են նոր մեթոդներ, որոնք արագ կզարգացնեն ձեր բիզնեսը՝ ծախսելով քիչ միջոցներ։ Այդպիսի հարթակ է օրինակ Telegram-ալիքը։

 

Telegram -ը՝ բիզնեսի զարգացման հարթակ դարձնելու բանաձևն է՝

  • Առաջխաղացումը սկսելուց առաջ, գտեք թիրախային տարբերակող առանձնահատկություններ, որոնցով կառանձնանաք արդեն գոյություն ունեցող բազմաթիվ գաղափարներից։
  • Չպետք է մոռանալ, որ ոչ բոլոր բիզնես գաղափարն են հետաքրքիր  Telegram-ի հաճախորդներին։ Օրինակ, ի՞նչ կտա հետևորդներին գինի և պանիր վաճառող խանութը։ Telegram –ում մարդկանց հետաքրքրում է բովանդակությունը, այլ ոչ թե պատկերը։

Telegram-ում կարևոր չէ, թե երբ կդնես նորությունը, մարդիկ նայում են քո էջը իրենց հարմար ժամերին

Օրվա մեջ էջում դրվող նյութերի օպտիմալ քանակը երկուսն են կամ երեքը։ Կարելի է և ուշ-ուշ, բայց այդ դեպքում ձեր մասին արագ կմոռանան։

Telegram-ում ձեր էջը բացելուց հետո կան մի քանի դրույթներ, որոնց պետք է հետևեք նախքան էջի գովազդը սկսելը՝

  • Մի քանի նշումներ արեք, որ մարդիկ ընկալեն ձեր բիզնեսի տեսակն ու էությունը։
  • Դուք կարող եք ձեր ընկերներին ընդգրկել ձեր էջում՝ առանց նրանց թույլատվության, բայց եթե ձեզնից բողոքեն, ապա ձեզ կարգելափակեն, որը բացասաբար կազդի ձեր էջի առաջխաղացման վրա։
  • Խնդրեք ձեր ընկերներին տարածել ձեր էջը։
  • Գտեք ձեր էջին նման էջեր, խնդրեք փոխադարձ PR անել։  Նրանք ձեր մասին  կգրեն, իսկ դուք՝ իրենց։ Ներկայացրեք ձեր բիզնես գաղափարն այնպես, որ ձեր հետ համագործակցելու մեծ ցանկություն առաջանա։
  • Ամիսը մեկ փոխադարձ  PR արեք միանգամից մի քանի գործընկերների հետ, բայց մի չարաշահեք այս մեթոդը, քանի որ օգտատերերն արդեն իմունիտետ կունենան, և նեգատիվ են արձագանքում հաճախ հայտնվող էջերի գովազդներին։

Ինչպես գիտեք, վճարովի գովազդն առաջխաղացման ամենաարդյունավետ միջոցն է։ Բայց եթե դուք վատ եք թիրախավորված կամ վաճառվող տեքստը լավը չէ, և կամ էլ գովազդի համար նպատակահարմար լսարան չեք ընտրել, ապա արդյունքը գոհացնող չի լինի։

Վաճառքն այլևս հրապուրիչ չէ իր նախկին ձևաչափով։ Գտեք ձեր գործը զարգացնելու առավել օգտակար և թրենդային մեթոդներ։ Սրանք պրակտիկ խորհուրդներ էին, որոնք կօգնեն ձեր բիզնեսը ուղղակիորեն կապել Telegram-ալիքի հետ։

Ի դեպ, եթե դեռ չեք հետևում մեր Telegram ալիքին, ապա իսկական ժամանակն է:)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*