
Հետաքրքրվա՞ծ ես Linkedin-ի վիդեո գովազներով։ Ուզո՞ւմ ես քո արտադրանքն առաջ տանել ու հասնել ավելի մեծ հաջողությունների։
Ուրեմն սկսեցինք
1․.Linkedin-ի ձեր գովազդային արշավի համար ընտրեք թիրախային հետևորդների խումբ։
Ինչպե՞ս
- Խոսե՛ք ներկա և նախկին «հաճախորդների» հետ։ Հետաքրքրվեք նրանց գործով և աշխատանքային փորձով, նշումներ արեք, թե ինչ խնդիրների առաջ են նրանք կանգնել՝ անցնելով այս նույն ճանապարհը։
- Պարզե՛ք, թե ինչ հաճախորդներ են պետք թիրախավորել (սեռ, տարիք, տեղանք, աշխատանք)։
- Ուսումնասիրե՛ք հաճախորդների սոց․ էջերը, թե իրենց էջերում ինչ կոնտենտ են նրանք տարածում, ինչ բովանդակության հրապարակումներ են կատարում, ինչ բլոգների և կայքերի են հետևում։
Օրինակ՝ մտեք Ձեր «երազանքների հաճախորդի» Linkedin էջը և ծանոթացեք նրա հետաքրքրությունների հետ էջի ստորին հատվածում։ Անցկացրեք համեմատություններ տարբեր էջերի կիսումների միջև և օգտագործեք այդ հետաքրքրությունները Linkedin գովազդի հետագա թիրախավորման մեջ։
Այս ողջ ինֆորմացիային տիրապետելուց հետո, դուք կունենաք ամբողջական պատկեր ձեր «երազանքների հաճախորդի» մասին։
2․ Ձեր Linkedin արշավի համար ստեղծեք վիդեո
Այն պետք է համապատասխանի Linkedin -ի չափանիշներին․ ահա՛ մի քանի ուղեցույց մտքեր
- Linkedin վիդեոն պետք է տևի 3-ից 30 րոպե
- Վիդեո ֆայլը պետք է հորիզոնական տեսքով լինի․ Linkedin-ը չի խրախուսում ուղղահայաց տեսքով տեղադրված տեսանյութերը։
- Վիդեո ֆայլերը պետք է լինեն MP4 ձևաչափով ու 75KB-ից մինչև 200MB ծավալով, իսկ ավելի լավ արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում ներբեռնել վիդեոն մաքսիմալ բարձր որակով (1080p)
Երբ դուք ստեղծում եք ձեր վիդեո գովազդը, հիշե՛ք, որ պիտի կարողանաք համոզել Linkedin -ի հետևորդներին scroll չանեն և նայեն ձեր գովազդը։ Ինչպե՞ս՝
- Դուք ունեք ընդամենը 10 վայրկյան՝ գողանալու ձեր հետևորդների ուշադրությունը։
- Ստեղծե՛ք պատկերավոր կոնտենտ՝ կիրառելով գրաֆիկական, տեքստային և իրական պատկերներ։
- Հիշե՛ք, որ Linkedin -ում վիդեոների ձայնն անջավտած է լինում, հետևաբար ցանկալի է սուբտիտրների հավելյալ կիրառությունը։
3․ Սկսենք Linkedin –ում վիդեո գովազդային արշավը․
Երբ ձեր տեսանյութն արդեն պատրաստ է, ժամանակն է ներբեռնելու և սկսելու նպատակային արշավը։
LinkedIn Campaign Manager -ում ստեղծեք խումբ սեղմելով Create Campaign Group կոճակը։
Այնուհետև ավելացրեք խմբի անունը, որոշակիացրեք ֆինանսական բյուջեն, ընտրեք գովազդի մեկնարկի ամսաթիվը և նշեք Save.
Ընտրեք գովազդային ապրանքը էջում սեղմեք Select կոճակը Sponsored Content-ն ընտրելու համար
Հաջորդ էջում մուտքագրեք Ձեր արշավի անվանումը և սեղմեք Next.
Այժմ, ընտրենք արշավի նպատակը։ Երբ մարդիկ քլիք անեն Ձեր գովազդի վրա, դուք նրանց կուղղորդեք ստորև նշված բաժիններից մեկը, այնուհետև անրաժեշտ է սեղմել Next կոճակը։
Հաջորդիվ ընտրում ենք վիդեոն՝ Linkedin -ին համապատասխան ձևաչափով և նշում Next.
Ժամանակն է ներբեռնել վիդեոն, որից հետո ընտրեք հիմնական գովազդային տեսանյութն ու սեղմենք Click Create New Video կոճակը
Այնուհետև ընտրեք այն վիդեոն, որն ուզում եք առաջ տանել
Հաջորդիվ թիրախավորենք մեր էջի հետևորդներին՝
օգտվելով՝ Use a Matched Audience -ից։
Եթե արդեն ընտրել և թիրախավորել եք ձեր հետևորդներին՝ հետևելով Linkedin-ի չափանիշներին, ուրեմն ժամանակն է նշել օրական նախատեսված բյուջեն և գովազդային արշավը սկսելու ամսաթիվը։
Այժմ պետք է հավաքենք բավարար դիտումներ և քլիքներ՝ դրանցից բովանդակային տվյալներ քաղելու համար։ 1000 և ավել դիտումը կարելի է համարել գրանցված հաջողություն։
Այնուհետև, նայեք յուրաքանչյուր գովազդի միջին CPC -ին (քլիքի արժեք, որը գովազդատուն վճարում է որոնման համակարգերին իր գովազդի մեկ քլիքի համար, ինչն իր էջին մեկ օգտատեր է ավելացնում), և հիմնական բյուջեն ուղղեք այն գովազդային արշավի վրա, որն առավել արդյունավետ է՝ ըստ ցուցանիշների ։
Գործե’ք!!!
Ի դեպ, մենք Linkedin-ում ընկերության էջում ունեում ենք հետաքրքիր բովանդակություն: Հետևեք մեզ նաև Linkedin-ում:
Leave a Reply