Ֆեյսբուքի արհեստական ինտելեկտով օգնականը

Վերջերս, հատկապես Սոֆիա ռոբոտի հայաստանյան այցից հետո, սկսել ենք ավելի շատ խոսել արհեստական ինտելեկտի(AI) մասին:

Եվ այս ենթատեքտում չէինք կարող չանդրադառնալ մի նորության, որը օրերս հրապարակվեց WEF-ի կայքում: Խոսքն այն մասին է, որ Ֆեյսբուքն աշխատում է արհեստական ինտելեկտով օժտված հավելվածի վրա, որն ավտոնոմ ռեժիմում փնտրում, գտնում և ուղղում է սոցիալական ցանցում առաջացած խնդիրներն ու սխալները։

 

Բուժում ենք ինքներս մեզ․․. SapFix-ը(ծրագրային լուծումը) ինքնուրույն փնտրում, գտնում և մաքրում է բագերն ու վիրուսները։ Ծրագրային վիրուսների հասցրած վնասները տարբեր են՝ պարզապես անհարմարություն պատճառելուց մինչև հսկայական տնտեսական կորուստներ, իսկ ամենավատ դեպքերում՝ նույնիսկ կյանքի ողբերգական ավարտ։

Օրինակ, 2017թ-ին Միացյալ Թագավորության NHS ծրագրային սխալի պատճառով գրեթե 709,000 բժշկական նամակ անհետացավ, ինչի պատճառով մարդկանց մի մասին չհասավ պլանավորված բժշկական այցելությունների հիշեցումները, մյուսներին՝ լաբորատոր հետազոտության արդյունքները։ Արդյունքում 2,000 հիվանդի մեծ վնաս հասցրվեց։

2018 ին ավստրիական ծրագրային ապահովման փորձարկման մի ընկերություն հանդես եկավ զեկույցով, համաձայն որի՝ հայտնաբերվել է 606 խոշոր ծրագրային ձախողում, որոնք ազդել են 314 ընկերությունների և 1.7 տրիլիոն ԱՄՆ դոլլարի ակտիվների վրա։

Ֆեյսբուքի ստեղծած արհեստական ինտելեկտով այս օգնականը նաև կխնայի ծրագրավորողների ժամանակը։ Սա հիբրիդ գործիք է (հիբրիդ, քանի որ դեռևս պահանջում է մարդկային ներգրավվածություն) և ներկայացվել է, որպեսզի կրճատի մարդու միջամտությունն ու մեղմացնի ծանրաբեռնվածությունը։

Ինչպե՞ս է աշխատում SapFix-ը։

Աշխատանքը 2 մասից է բաղկացած։ Այս պահին SapFix-ը ուղղում է  Sapienz -ի՝ Ֆեյսբուքի ինտելեկտուալ գործիքի, հայտնաբերած վիրուսային սխալները, և տվյալների բազայում գտնում լուծման ձևն ու սկսում ինքնուրույն շտկել և վերացնել բագը։ Յուրաքանչյուր շտկում SapFix օգնականը փորձարկում է մի քանի տարբեր ձևաչափերով և այնքան ժամանակ, քանի դեռ վստահ չի լինում, որ ծրագրի հետագա գործունեությանն այլևս վտանգ չկա։ Երբ որոշում է, որ խնդիրն արմատապես լուծված է, արդյունքներն ուղարկում է Ֆեյսբուքի ինժեներներին՝ դրանց վերահսկողության և հետադարձ կապի համար։

Ֆեյսբուքի ինժեներներն ասում են, որ օգոստոսից սկսած՝ երբ սկսեցին փորձարկել SapFix-ը, այն միանգամից լավ արձագանքներ հավաքեց և այսօր դրա ստեղծումը լիովին արդարացված է։

Սա առաջին անգամն է, երբ ծրագիրը գործում է սկզբից մինչև վերջ՝ վիրուսի հայտնաբերումից մինչև լուծում, և տեղադրում Ֆեյսբուքի կոդերի բազայի մեջ։

Ֆեյսբուքը խոստանում է, որ այս ծրագիրը հնարավորություն է խնդիրներ հենց “գլխից բռնելու” համար։

Ինչ որ մի տեսակ ծանոթ բառակապակցություն էր…բայց չքաղաքականացնել:

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published.


*