WeChat-ը որպես բիզնես գործիք․ այն ամենն ինչ պետք է իմանան մարքեթոլոգները

Ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե ինչ է WeChat-ը: Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպես ներկայացնել ձեր բիզնեսը WeChat-ի ավելի քան մեկ միլիարդանոց լսարանին:

Այս հոդվածում դուք կբացահայտեք, թե ինչպես կարող եք WeChat-ի առանձնահատկությունների շնորհիվ չինալեզու շուկա հանել Ձեր բիզնեսը:

Ինչու՞ մարքեթոլոգները դիտարկեն WeChat-ը

Պատրաստվում եք մեծացնե՞լ ձեր բիզնեսի բրենդի ճանաչելիությունը կամ չինախոս լսարանից հաճախորդնե՞ր ներգրավել: Անկախ նրանից ուզում եք մտնել Չինաստանի շուկա, թե պարզապես հասնել չինացի զբոսաշրջիկներին (ովքեր, ի դեպ համարվում են աշխարհում ամենաշատ գումար ծախսողները), ամենաարդյունավետ մարտավարությունը տարածաշրջանում ամենահայտնի և բազմաֆունկցիոնալ ծրագրի (WeChat-ի) ներդնումն է:

Չինաստանի սոցիալական մեդիայի լսարանը մուտք չունի այնպիսի սոցիալական հարթակներ, ինչպիսիք են WhatsApp-ը, Facebook-ը, Twitter-ը և Instagram-ը, սակայն նրանք լիովին կիրառում են WeChat-ը: 2011 թվին մեկնարկած այս ծրագիրը սիրվեց չինական սփյուռքի, զբոսաշրջիկների և ուսանողների կողմից ամբողջ աշխարհում:

Ի թիվս այլ սոցիալական մեդիա հարթակների, որոնք ձեր թվային մարքեթինգի ռազմավարության մի մասն են, WeChat ծրագիրը նույնպես արժանի է դիտարկման, հատկապես, եթե ցանկանում եք մեծացնել բրենդի ճանաչելիությունը և համագործակցել չինացի հաճախորդների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 պատճառ, թե ինչու պետք է դիտարկել WeChat-ի կիրառումը բիզնեսում:

Հսկայական ծավալ

Այս հարթակի ահռելի ծավալները դժվար է թերագնահատելը․ ամսական 1.09 մլրդ ակտիվ օգտատեր (որոնցից 70 մլն-ը գտնվում է Չինաստանից դուրս): Բացի նրանից, որ Չինաստանում այն համատարած կիրառում ունի, WeChat-ը ներխուժել է նաև ԱՄՆ և Միացյալ Թագավորության շուկաներ և արագ տեմպերով շարունակում է ընդլայնվել։ Այս հավելվածը ներկայումս կիրառության մեջ է գտնվում ավելի քան 20 լեզուներով, և ակնկալվում է, որ այս թիվը շարունակաբար աճելու է:


Միակն իր տեսակի մեջ ապրելակերպի հարթակ

Ճիշտ չի լինի անվանել WeChat-ը Չինաստանի WhatsApp կամ Facebook, քանի որ այն ավելի մեծ նշանակություն ունի: Այն միակն իր տեսակի մեջ ապրելակերպի հարթակ է, որտեղ մի քանի հավելվածներ ինտեգրված են մեկ ընդհանուր լուծման մեջ: Հնարավորություն ունենալով կապ հաստատել 85,000 այլ հավելվածների հետ՝ WeChat-ը ձևավորել է իր սեփական հզոր էկոհամակարգը:

Սկսելով որպես հաղորդագրությունների հավելված, այն արդեն գրավել է Չինաստանում կյանքի բոլոր բնագավառները: Օնլայն գնումներ իրականացնելուց և վճարումներ կատարելուց մինչև խաղեր խաղալը և վիդեո զանգեր կատարելը, WeChat-ը փաստացիորեն գրեթե ամեն ինչի համար կիրառվող հավելված է: Դա թույլ է տալիս մարքեթոլոգներին տեղեկություններ քաղել կարևորություն ներկայացնող սպառողների տվյալներից, հասկանալ թե կյանքի ինչ փուլում են գտնվում սպառողները և թիրախավորել նրանց անձնավորված հաղորդակցմամբ:

Ինտերակտիվ առանձնահատկություններ

WeChat-ն անընդհատ նորամուծություններ է անում և ներկայացնում հետաքրքիր առանձնահատկություններ բրենդերի և հաճախորդների հետ կապ հաստատելու համար: Այդ առանձնահատկություններից մեկը «Shake» (ցնցելու) գործառույթն է, որը թույլ է տալիս օֆլայն բիզնեսներին կապվել մոտակայքում գտնվող բջջային հեռախոս օգտագործողների հետ:

Երբ օգտատերերը տեսնում են վերևի նկարում պատկերված էկրանը, նրանք պետք է ֆիզիկապես ցնցեն իրենց հեռախոսը: Այդպիսով հավելվածը կապում է նրանց մեկ ուրիշի հետ, ով նույն պահին նույնպես ցնցում է իր հեռախոսը: Մարքեթոլոգները նույնպես կարող են օգտվել WeChat-ի այդ առանձնահատկությունից:

Սա լուսաբանելու նպատակով, չինական նոր տարվա համար (Ասիայում տոնական շրջան, նմանը Ամանորին արևմուտքում), Burberry շքեղության գլոբալ բրենդը ուղարկեց իր հետևորդներին գլանաձև նվերի մի ֆոտոնկար և խրախուսեց նրանց «Ցնցել, սեղմել և մատով շփել բջջային հեռախոսի էկրանին (swipe) և բացել նվերը»:

Դա անելուն պես, նրանք նամակ ստացան, որում առաջարկվում էր ընկերոջը անձնական ողջույն ուղարկել: Բոլոր մասնակիցները նույնպես հնարավորություն ունեին շահելու Burberry-ի սահմանափակ տարբերակի լուսնային նոր տարվա ծրարներ:

Ցնցելու գործառույթից բացի WeChat-ը առաջարկում է այլ ինտերակտիվ հատկորոշիչներ, ինչպիսիք են QR կոդերի և փոքր ծրագրերի կիրառում:

#1: Ինչպես WeChat-ում ստեղծել ձեր բիզնես պրոֆիլը

Բիզնեսները WeChat-ում կարող են բացել երեք տեսակի հաշիվներ. բաժանորդագրության հաշիվներ, ծառայության հաշիվներ և ձեռնարկության հաշիվներ:

Բաժանորդագրության հաշիվները (որոնք նման են Facebook-ի էջերին) թույլ են տալիս օրվա կտրվածքով ուղարկել միայն մեկ հեռարձակվող հաղորդագրություն: Այդ հաղորդագրությունները հայտնվում են բաժանորդագրության էլեկտրոնային թղթապանակում:

Ծառայության հաշիվները թույլ են տալիս ամսվա կտրվածքով ուղարկել մինչև չորս հաղորդագրություն և մի շարք այլ հնարավորությունների հետ մեկ տեղ առաջարկում են ծառայությունների լայն շրջանակ, ինչպիսիք են WeChat Stores, WeChat Pay, հաճախորդների սպասարկման ակնթարթային ծառայություն և GPS:

Ձեռնարկության հաշիվները հասանելի են միայն Չինաստանում և պահվում են ներքին հաղորդակցման համար:

Բիզնես պրոֆիլ ակտիվացնելու համար բացեք WeChat-ի պաշտոնական հաշիվների հարթակ էջը և սեղմեք գրանցման կոճակը: (Եթե ձեր գրանցման էջը ամբողջությամբ բեռնվում է չինարենով, սեղմեք էջի վերին աջ հատվածում երկրագնդի պատկերի կողքին գտնվող բացվող մենյուն անգլերեն լեզվի անցնելու համար. դա ավտոմատ կերպով կթարգմանի որոշակի էջերի դաշտեր:)


Հետո ընտրեք ձեր բիզնեսի համար համապատասխան հաշվի տեսակը:

Ձեզ կառաջարկվի լրացնել ձեր ընկերության մասին տվյալներ, ինչպիսիք են երկիրը, բիզնեսի անվանումը, էլ. փոստի հասցե, հաշվի կառավարիչը և այլն:

Պաշտոնական հաշվի տեղեկատվության պատուհանում ընտրեք հաշվի անունը և հակիրճ ներկայացրեք ձեր բիզնեսը:

Վերջին քայլը վավերացումն է: Ձեզանից պահանջվում է ներկայացնել որոշակի փաստաթղթերի ցանկ, որի մեջ մտնում են բիզնես լիցենզիան, ստորագրված և կնքված պաշտոնական դիմում-նամակը, ազգային նույնականացման պատճենները, բջջային հեռախոսի համարը և այլն: Հաստատվելուց հետո պետք է վճարել տարեկան 99 ԱՄՆ դոլար ձեր հաշվի համար:

#2: Կիրառեք WeChat-ը հաճախորդների սպասարկման համար

Երբ հաճախորդները ունեն հարցադրումներ կամ բողոքներ ուղղված բիզնեսներին, նրանք ամենայն հավանականությամբ այլևս չեն զանգի կամ հաղորդագրություն գրի: Դրա փոխարեն նրանք արագ արձագանք են ակնկալում, գերադասելով սոցիալական մեդիա ալիքները ավանդականներից:

Ակնկալվում է, որ բիզնեսները պիտի լինեն այնտեղ որտեղ իրենց հաճախորդներն են և WeChat-ը, տեխնոլոգիական առումով հանդիսանալով ամբողջական մի հարթակ, կարող է դառնալ ձեր հաճախորդների սպասարկման ռազմավարության անբաժան մասը: Ստորև բերված են երեք տարբերակներ, որոնց շնորհիվ WeChat-ը կարող է ձեր հաճախորդների սպասարկման ծառայությունը բարձրացնել հաջորդ մակարդակ:

Նշանակեք անհատականացված հաճախորդների սպասարկման գործակալ

Մեր ժամանակներում ասելով հաճախորդների սպասարկում, հասկանում ենք հաճախորդների հետ կապ հաստատելիս անհատականացված հաղորդակցության կիրառում: WeChat-ը ձեզ հենց դա էլ թույլ է տալիս անել հնարավոր դարձնելով ունենալ հաճախորդների սպասարկման մինչև 100 ներկայացուցիչ: Երբ հաճախորդների մոտ առաջանում են հարցեր կամ բողոքներ, նրանց կապում են ներկայացուցչի հետ, ով անձամբ սպասարկում է իրենց հարցումներն և խնդիրները:

Թեև չհանդիսանալով չինական բրենդ, նիդերլանդական KLM Royal Dutch Airlines ընկերությունը օգտագործում է WeChat-ը իրենց հաճախորդների սպասարկման ծառայությունը նոր մակարդակի բարձրացնելու համար: Նստատեղերի ընտրությունից մինչև ամրագրումներ և չվերթների չեղարկում, օգտագործողները կարող են ուղարկել ամեն տեսակի հարցումներ WeChat միջոցով:

Օգտագործեք ավտոմատացված պատասխաններ հաճախորդների հարցումներին

Հաճախորդների որակյալ սպասարկման ծառայության փորձառություն ապահովելու նպատակով բիզնեսները պետք է արձագանքեն իրենց հաճախորդների բոլոր հարցումներին: Դա անելու տարբերակներից մեկը ավտոմատացված պատասխաններն են, ինչը նման է այն ամենին, ինչը դուք անում եք Facebook Messenger-ի միջոցով:

WeChat-ը ձեզ թույլ է տալիս ստեղծել ողջույնի հաղորդագրություններ, որոնք ավտոմատ կերպով ուղարկվում են օգտագործողներին, երբ նրանք հետևում են ձեր հաշվին: Ստորև նկարը ցույց է տալիս Coach և Burberry բրենդների կողմից ուղարկված ողջույնի ավտոմատ հաղորդագրությունները:


Դուք կարող եք նաև ստեղծել ավտոմատացված պատասխանների հաղորդագրություններ, որոնք ուղարկվում են հաճախորդներին նամակ ստանալուց անմիջապես հետո և բանալի բառերի (keyword) ավտոմատացված պատասխաններ, որոնք գործարկվում են երբ հաճախորդի նամակի մեջ առկա են որոշակի բանալի բառեր:

Պահպանեք հաճախորդի նամակագրության պատմությունը

Ոչ մի հաճախորդին դուր չի գալիս կրկնել իր խնդիրը ընկերության հաճախորդների սպասարկման տարբեր ներկայացուցիչներին: Ինտեգրելով WeChat-ը CRM համակարգի հետ, բրենդները կարող են պահպանել հաճախորդի նամակագրության պատմությունը և հանձնարարել հաճախորդների նախորդ գործակալներին ճշգրիտ պատասխաններ առաջարկելու համար:

#3: Գովազդ WeChat-ում

WeChat-ում ձեր բիզնեսի գովազդը նախաձեռնելու համար, նախ ձեզ անհրաժեշտ է WeChat-ի վավերացված պաշտոնական հաշիվ ունենալ:

Այդ հաշիվը բացելուն պես, դուք պետք է դիմեք այդ հարթակում գովազդ տեղադրելու իրավունք ստանալու համար: Գնացեք ձեր WeChat-ի հաշվի ադմինիստրատիվ բաժին և սեղմեք ստորև նշված տարբերակը: Հաստատման դեպքում դուք կարող եք սկսել ձևավորել ձեր առաջին գովազդային արշավը:

Հաշվի առեք, որ Չինաստանից դուրս գրանցված բիզնեսները դեռ կարող են տեղավորել գովազդներ, բայց դիմումի գործընթացը պետք է անցնի երրորդ կողմի գործակալության կողմից:

Ձեր հաշիվը ստեղծելուն պես, ժամանակն է սկսել կոնտենտի առաջխաղացումը ձեր թիրախային լսարանին: Ստորև ներկայացված են WeChat-ի գովազդի երեք հիմնական տեսակները:

Նախաձեռնեք բաներային գոազդի արշավներ

Ինչպես և կայքի բաներները, WeChat-ը առաջարկում է բաներային գովազդներ, որոնք հայտնվում են այլ WeChat-ի այլ պաշտոնական հաշիվների կողմից հրապարակված հոդվածների ներքևում: Դուք կարող եք թիրախավորել ձեր հաճախորդներին ըստ սեռի, տարիքի, գտնվելու վայրի և կարող եք նշել այնպիսի հաշիվների տեսակները, որտեղ այդ բաներային գովադզները ցուցադրվում են:

Բաներային գովազդներով դուք կարող եք հուշել լսարաններին հետևելու WeChat-ի Ձեր հաշիվը, գնել ապրանքն, այցելել ձեր էջեր, ներբեռնել հավելված կամ պահանջել կտրոնի կոդ


Գնագոյացումը հիմնված է կամ CPC-ի (քլիքի արժեքի) վրա, որի նվազագույն գինը յուրաքանչյուր սեղմման համար սկսվում է 0,05 RMB-ից (մոտ $0.07), կամ CPM-ի (cost per mille – հազար ցուցադրության գնի) վրա, որտեղ կախված լսարանի աշխարհագրությունից վճարները տարբերվում են:

Դուք կարող եք ընտրություն կատարել բաներային երկու տեսակի գովազդների միջև. ստանդարտ բաներների և Key Opinion Leader բաներներ (KOL – հայտնի է նաև որպես «ինֆլուենսեր», կարծիքի առաջատար, անձ կամ կազմակերպություն, ով համապատասխան ոլորտում ունի փորձագիտական մակարդակի գիտելիքներ և ազդեցություն):

Ստանդարտ բաներային գովազդը բաղկացած է բրենդի լոգոյից, հաշվի պաշտոնական անունից և գործողություն կատարելու հորդորից, բայց դուք չունեք վերահսկողություն պաշտոնական հաշվի նկատմամբ, որի ներքո տեղադրվում է գովազդը:

WeChat-ի տիեզերքում KOL-ները նման են սոցիալական մեդիա ինֆլուենսերներին: KOL բաներները պահանջում են, որպեսզի դուք աշխատեք մեկ այլ պաշտոնական WeChat բիզնես հաշիվով: Ինչպես դուք (որպես գովազդատու), այնպես էլ WeChat-ի այլ պաշտոնական հաշվի սեփականատերը ցուցադրման քանակի և գնի շուրջ պետք է գաք ընդհանուր համաձայնության: KOL բաներները ավելի մեծ են և թանկ:

Թիրախավորեք օգտագործողներին պահերի միջոցով

Պահերի գովազդները նման են Facebook-ի նորությունների ժապավենում հայտնվող նորություններին: WeChat-ում նրանք տեղադրվում են WeChat Moments բաժնում: Դուք կարող եք թիրախավորեք ձեր օգտագործողներին ըստ գտնվելու վայրի, հետաքրքրության, ամուսնական կարգավիճակի, տարիքի, սեռի, կրթության և վարքագծի:

Այդ գովազդները բաղկացած են ձեր բրենդի լոգոյից, նկարագրությունից և մինչև 6 նկարներից կամ վիդեոներից: Դուք գովազդի մեջ կարող եք հղում տեղադրեք, որը մարդկանց կտանի ձեր էջ:

Հաշվի առեք, որ եթե ոչ ոք չի դիտում ձեր գովազդը, այն 6 ժամ հետո անհետանում է: Ինչքան շատ են մարդիկ դիտում ձեր գովազդը, այնքան ավելի է մեծանում հնարավորությունը նմանատիպ մարդկանց հասնելու համար:

Համագործակցեք ինֆլուենսերների կամ KOL-ների հետ

Դուք ձեր բրենդի համար պետք է գտնեք ճիշտ KOL մասնագետի, ով որ ունի նմանատիպ թիրախային լսարան և պատրաստ է խոսել ձեր բիզնեսի մասին: Համագործակցություն հաստատելու գինը կախված է KOL-ի հայտնի լինելու հանգամանքից:

Ստորև ներկայացված է հովանավորի հոդվածի արշավի օրինակ Ulrich Lang New York օծանելիքի տան և Չինաստանից Yitiao անունով ինֆլուենսերի միջև:

Եզրակացություն

WeChat-ը բիզնեսների համար խոստումնալից մարքեթինգային գործիք է և ունի բրենդային բովանդակություն մատուցելու և չինարեն խոսացող սպառողների հետ կապ հաստատելու մեծ ներուժ: Իր աճող ներթափանցման և գովազդային տարբեր գործիքաշարերի շնորհիվ այն աշխատում է բազմաթիվ միջազգային բրենդների, ինչպես նաև Չինաստանից դուրս գտնվող փոքր և միջին բիզնեսների համար, որոնք ձգտում են հասնել չինական սպառողներին:

Ի՞նչ կարծիքի եք: Արդեն մտածու՞մ եք WeChat-ի կիրառման մասին Չինաստանում հաճախորդների հետ կապ հաստատելու համար: Ի՞նչ հարցեր ունեք: Կիսվեք ձեր մտքերով ստորև գտնվող մեկնաբանությունների դաշտում:


Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*