Բլոգ

Բլոգ

«Այո՛, Սիրելիս» էմոցիոնալ արշավ

0

Նախապատմություն

Կգա մի օր, երբ մեր բոլոր գործողություններն ու որոշումները, նույնիսկ ամենափոքրերը, հետևանքների հետ միասին կվերադառնան մեզ: Ոմանք դա անվանում են «կարմայի օրենք» կամ «հատուցման սկզբունք» և սա կյանքում անխուսափելի փաստ է:

Կարևորը՝  միշտ մարդ մնալն է։

Cube Invest-ի թիմը վստահ է, որ կյանքի ցանկացած որոշում և քայլ բումերանգի սկզբունքով վերադառնալու է մեզ, և հետևելով այս գաղափարախոսությանը, իր առջև նպատակ է դրել օգնել մարդկանց՝ իրականացնելու իրենց երազանքները, կառուցելու կայուն և ապահով կյանք:

Cube Invest-ը ֆինանսական ինվեստիցիոն-բրոքերային կազմակերպություն է: Հիմնադրվել է 2017 թվականին, լիցիենզավորվել՝ ԿԲ կողմից: 2022-ից արժեթղթերի բորսայի (AMX) անդամ է:

Մարտահրավերները

2024 թվականին, Միջազգային ֆինանսական շուկաներում գործարքների թվի աճով և Cube Invest գործիքակազմի ընդլայնմամբ, ընկերության դինամիկ աճը պահանջում էր նոր հաճախորդների ներգրավում։  Սակայն դրան խոչընդոտում էր  ընկերության մասին հանրության  իրազեկվածության պակասը։

Խնդիր էր դրված՝  իրականացնել արշավ, որի շնորհիվ կբարձրանա բրենդի` ընկերության ճանաչելիությունը:

Բարդությունն այն էր, որ անհրաժեշտ էր տեղեկատվություն փոխանցել հնարավորինս մատչելի և հասկանալի ձևով սովորական մարդկանց, ովքեր ծանոթ չեն ֆինանսական շուկաներին, ներդրումներին,  բորսաներին…

Միևնույն ժամանակ անհրաժեշտ էր ստեղծել երկարաժամկետ և կայուն պատկերացում թիրախային լսարանի մոտ` ընկերության և նրա գործունեության մասին:

Լուծումը

Cube Invest-ը ֆինանսական-բրոքերային կազմակերպություն է, որի պրոդուկտը ընկալելու համար պետք է որոշակի ֆինանսական գրագիտություն ունենալ: Այդ իսկ պատճառով խնդիր դրվեց արշավի հիմքում ցույց տալ, թե ինչ դեր կարող են ունենալ ներդրումները մարդու կյանքում, այսինքն ներկայացնել կյանքը՝ պրոդուկտը կիրառելուց առաջ և հետո:

Գովազդային հոլովակում ցույց ենք տվել միջին վիճակագրական clark` բանկային աշխատակցի, ում աշխատանքային օրը լցված է առօրյա խնդիրներով և աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Նա աշխատանքից հոգնած տուն է գալիս և  չի կարողանում բավարար ժամանակ տրամադրել իր ընտանիքին: Նրա համար կյանքը միապաղաղ է ու անհետաքրիր: Մի օր նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ հերթական  աշխատանքային օրվա ավարտից  հետո տուն են վերադառնալիս տեղեկանում է  Cube Invest-ի մասին: Այս իրադարձությունը դառնում է շրջադարձային նրա կյանքում:

Գովազդային տեսանյութը ստեղծվել է 80-ականների գովազդային արշավներից ոգեշնչված, որտեղ էմոցիոնալ և դերասանական խաղով, առանց ակտիվ դիալոգների ցույց է տրված գլխավոր հերոսի և նրա ընտանիքի կյանքի որակի ակնհայտ փոփոխությունը, որն արտահայտվում է աննշան մանրուքում` աշխատանքի վայրում կնոջ հեռախոսազանգին պատասխանելով:

Հոլովակը բացահայտում է հերոսին, որպես մարդու: Չնայած կյանքի  դժվարին մարտահրավերներին, միևնույնն է հերոսը չի կորցրել իր մարդկային հատկանիշները, բարությունն ու հոգատարությունը, որն արտահայտվում է իր հաշմանդամ տղայի հետ լուռ հաղորդկացվելիս:

Գովազդային հոլովակը ստեղծելիս ուշադրություն ենք դարձրել յուրաքանչյուր դետալի վրա՝  նկարահանման վայրը, հագուստը, գործողությունները, երաժշտությունը, կադրի խորությունը:

Արդյունքը

Գովազդային արշավը իրականացվել է բացառապես սոցիալական ցանցերով:

Աշավի ցուցանիշներն են`

Meta հարթակներում`  3 մլն ցուցադրություն,

Meta հարթակներում` 790k ունիկալ ցուցադրություն,

Դիտելու միջին տևողությունը` ժամանակի 89%,

Արդյունքում`

Cube Invest- ընկերության ընդհանուր տեսանելիության աճ՝ մոտ 300%: Վերջինիս արդյունքում հետաքրքրությունը կազմակերպության հանդեպ աճել է մոտ 23%:

Մասնակցությամբ

Մարքեթինգ և ռազմավարական առաջխաղացում` SMARTOLOGY

Բրիֆ` AMCG Agency

Մտահաղացում և Սցենար` Parie Media

Դերասաններ`

Սամվել Թոփալյան

Փիրուզա Գրիգորյան

Վարդան Քոչարյան

Մարիամ Կարապետյան

Ստեղծագործական թիմ՝

Գործադիր Պրոդյուսեր — Արտակ Հարությունյան

Ռեժիսոր — Գոշ Հակոբյան

Account Manager — Հայկ Հարությունյան

Տնօրեն — Բորո Ղազարյան

Ադմինիստրատոր — Գևորգ Գրիգորյան

Երկրորդ ռեժիսոր — Նառա Կարապետյան

Ֆոկուս — Գև Ղարայան

Տեսախցիկի տեխնիկ — Գևորգ

Լուսավորողներ — Արման, Մուշեղ, Մինաս

Դիմահարդար — Վիկա Մխիթարյան

Նկարիչներ — Արթուր, Արմեն

Հագուստ — Նազելի Մալխասյան

Օգնականներ — Գուրգեն, Արսեն

Սայլակ — Ռոբերտ, Միհրան

Տեսախցիկի Կռունկ — Կարեն, Մուշեղ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով