Facebook 2.0

Վաղուց արդեն շատ դժվար է պատկերացնել կյանքն առանց սոցիալական ցանցերի։ Բիզնեսի զարգացման այս դարաշրջանում անգնահատելի է հատկապես Facebook սոցիալական հարթակի դերը։ Միայն 2019 թվականի դրությամբ՝  այս սոցիալական ցանցն ունի մոտ 2․27 միլիարդ ամսական ակտիվ օգտատեր, իսկ սա, համաձայնեք, տպավորիչ ցուցանիշ է։

Facebook-ի էֆեկտիվ գործիքները բազմազան են, և ամենատարբեր մեծ ու փոքր բիզնեսները վաղուց ադեն հասկացել են, որ  դրանց ճիշտ կիրառության դեպքում հնարավոր է թիրախավորել լսարանը, բարձրացնել բրենդի ճանաչելիությունը և, արդյունքում, ավելացնել նաև ծառայությունների պահանջարկն ու պրոդուկտների վաճառքները։

Եթե Դուք էլ գիտեք, որ Facebook-ի կիրառությունն անհրաժեշտություն է, սակայն դեռ չգիտեք, թե ինչպես է պետք դա անել, ապա մեր Facebook 2.0 դասընթացը Ձեզ hամար է։

Թեմաներ

  1. Facebook ռազմավարություն
  2. Կոնտենտ պլան, հրապարակումների օրացույց, հաճախականություն
  3. Հրապարակումների համամասնությունը
  4. Հրապարակումների տեսակներ
  5. Մեդիա(ֆոտո/վիդեո)
  6. Խմբագրական գործիքներ
  7. #live, տեխնիական աջակցություն
  8. Facebook անալիտիկա, մրցակցային վերլուծություններ
  9. KPI
  10. Facebook գովազդ, ads manager
  11. Ըստ նպատակի
  12. Ըստ հաթակների
  13. Ըստ կրեատիվի
  14. Canvas, Lead ad
  15. Targeting գործիքներ
  16. Գովազդի հաշիվ, վճարման համակարգ
  17. Պրակտիկ գովազդի տելադրում
  18. Հաշվետվություններ

Ե՞րբ և որտե՞ղ է անցկացվում

Դասըթացը սեմինար է

Դասընթացն անցկացվում է 256 HUB -ում՝  Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3։