FACEBOOK գովազդ։ Վեբինար

[eth_color color=”tomato”] Facebook գովազդ։ Վեբինար[/eth_color]

 

 

ԻՆՉՈՒ ՀԵՆՑ FACEBOOK ԳՈՎԱԶԴ

2004 թվականին հիմնադրված, սակայն 2010 թվականից ավելի սրընթաց աճող սոցիալական մեդիա ընկերությունն այսօր համաշխարհային Digital դաշտը կիսում է  Google-ի հետ։ Այսօր Facebook-ը հանդիսանում է 1.78 միլիարդ գրանցված օգտատեր ունեցող հարթակ։ Եթե Աշխարհի պետություններն ըստ բնակչության բաժանենք, ապա Facebook-ը առաջատարից՝ Չինաստանից, մոտ 400 մլն բնակիչներով մեծ պետություն կդառնա🙂

Facebook-ը բիզնեսի համար համարյա անսպառ հաճախորդների աղբյուր է։ Այս համատեքստում առավել ցայտուն է դառնում ՖԲ գովազդի օգտակարությունը, քանի որ հենց ՖԲ-ն սեփական հարթակներում տրամադրում է գործիքներ, որոնց միջոցով ավելի հասցեական ու թիրախային է դառնում հիմնական հաղորդագրությունը։

 

ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ՎԵԲԻՆԱՐԸ

Վեբինարը 2 ժամանոց պրակտիկ ու կիրառական գործիքների ներկայացում է facebook live ֆորմատով, որի ընթացքում մասնակիցները ծանոթանում են ՖԲ գովազդի ամենաժամանակակից տենդենցների, մոտեցումների և իհարկե գովազդի արդյունավետությանն ուղղված գործողությունների հետ։ Վեբինարը հատկապես օգտակար է՝

  • Ընկերությունների միջին և բարձր օղակի ղեկավարներին,
  • Ընկերությունների մարքեթինգային և կոմունիկացիոն բաժինների ղեկավարներին, ավագ աշխատակիցներին և աշխատակիցներին,
  • Անհատ ձեռնարկատերերին ու բիզնես սեփականատերերին,
  • Գովազդային և կոմունիկացիոն ընկերությունների մասնագետներին, ղեկավարներին,
  • Start-Up-ների հիմնադիրներին և մասնակիցներին,
  • Ուսանողներին և նորավարտ մասնագետներին,
  • Բոլոր նրանց, ովքեր ՖԲ-ում տեղադրում են գովազդ,
  • Ինչպես նաև այլ շահագրգիռ թիրախային խմբերի համար։

 

ԹԵՄԱՆԵՐԸ

  1. Գովազդային արշավի պլանավորում, իրականացում
  2. Գովազդն ըստ նպատակների
  3. Գովազդն ըստ հարթակների
  4. Գովազդն ըստ կրեատիվների
  5. Mobile տեխնոլոգիաների գովազդ
  6. Թիրախային լսարան
  7. Թիրախային լսարանի նորագույն գործիքները
  8. Բիդ օպտիմիզացիա (խորհուրդներ փորձից)
  9. Արշավի արդյունավետության գնահատում

 

 

ՎԵԲԻՆԱՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Վեբինարն անցկացվելու է Facebook-ում հատուկ այս վեբինարի համար բացված խմբում։ Խումբը փակ է և #live հեռարձակումը հասանելի կլինի բացառապես խմբի մասնակիցներին։ Վեբինարից հետո 24 ժամվա ընթացքում տեսանյութը կտեղակայվի Smartology.am կայքում` գաղտնաբառով փակված։ Տեսանյութի հղումը կուղարկենք էլեկտրոնային փոսթի միջոցով, իսկ գաղտնաբառը՝ SMS-ի միջոցով։

ԽՈՐՀՈՒՐԴ։ Որպեսզի իսկապես օգտակար նյութը լինի «ձեռքի տակ» , առաջարկում ենք գրանցման ժամանակ անպայման ճիշտ տրամադրել բջջային հեռախոսահամարն ու e-mail-ը։

 

ՎԵԲԻՆԱՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Վեբինարն անց կացվելու է հունիսի 29-ին, ժամը 19։00-ից 21։30-ն։ Երկուսուկես ժամ FB ուղիղ եթերում ներկայացվելու են գովազդի նրբությունները, առանձնահատկություններն ու «խորամանկ քայլերը»։

ԽՈՐՀՈՒՐԴ։ Որպեսզի Ձեր հարցերին բանախոսը անդրադառնա, եթե իհարկե ծրագրում այն նախատեսված չի, խորհուրդ կտանք հատուկ Վեբինարի համար ստեղծված խմբում Ձեզ ավելացնելուց հետո Ձեր հարցերը #հարց հաշթագով ավելացնել։ Հարցերին բանախոսը  անդրադառնալու է ըստ ժամանակագրության, ուստի ինչքան շուտ հարցը գրեք, հավանականությունը, որ Ձեր հարցին կանդրադառնա, առավել բարձր է։

 

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԸ

Վեբինարը վարելու է Արտակ Հարությունյանը։

Արտակը հանդիսանում է SMARTOLOGY Digital Marketing academy-ի համահիմնադիրներից։

2007 թվականից վարել է բլոգ գովազդի ու մարքեթինգի մասին, 2008 թվականից աշխատում է մարքեթինգի ոլորտում, 2014-ից, համագործակցելով տարբեր գովազդային ընկերությունների հետ, աշխատել է Հայաստանում ներկայացված թոփ միջազգային բրենդnերի հետ Digital Marketing-ի ոլորտում։

 

 

 

ԱՐԺԵՔԸ

Վեբինարի արժեքն է  5000 դրամ։ Մասնակցելով այս վեբինարին ստանում եք՝

  1. Պրակտիկ գիտելիքներ Facebook-ի գովազդային կաբինետում աշխատելու համար
  2. Վեբինարին ներկայացվող բոլոր նյութերը էլեկտրոնային տեսքով (PDF կամ հղում՝ ներբեռնելու և մշտապես ձեռքի տակ ունենալու համար)
  3.  Ֆեյսբուքյան հարթակում SMARTOLOGY Closed Group-ին անդամակացություն, որտեղ հնարավոր է ուղիղ և անվճար կոնսուլտացիա ստանալ մեր դասընթացավարների ու ներգրավված մասնագետների կողմից
  4. 20%  զեղչ հաջորդ դասընթացներից մեկի մասնակցության համար

ԻՆՉՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ

Վեբինարին մասնակցելու համար պետք է կատարել հետևյալ գործողությունները՝

  1. Գրանցման հայտում լրացնել տվյալները
  2. Բանկային փոխանցման, TelCell-ի կամ EasyPay վճարային տերմինալների միջոցով վճարել մասնակցության վճարը  (ինչպես և ինչ հաշվի վճարել, մանրամասն նշված է այս հղումով )
  3. Վճարման անդորրագիրը լուսանկարել կամ լուսապատճենել (scan)
  4. Ընկերանալու հայտ ուղարկել  SMARTOLOGY-ի աշխատանքային facebook-յան հաշվին, ապա անհատական նամակով ուղարկել վճարման անդորրագիրը
  5. Էջի ադմինները Ձեզ կավելացնեն փակ խմբում, որտեղ արդեն կարող եք գրել Ձեր հարցերը։

Մանրամասներն այս հղումով։

Հարցերի համար կարող եք օգտվել հետադարձ կապի միջոցներից։