[eth_color color=”tomato”] Facebook գովազդ։ 5 գործողություն դեպի հաջող գովազդային արշավ[/eth_color]
ԻՆՉՈՒ ՀԵՆՑ FACEBOOK ԳՈՎԱԶԴ
2004 թվականին հիմնադրված, սակայն 2010 թվականից ավելի սրնթաց աճող սոցիալական մեդիա ընկերությունը այսօր աշխարհը կիսում է համաշխարհային Digital դաշտը Google-ի հետ։ Այսօր Facebook-ը հանդիսանում է 1.78 միլիարդ գրանցված օգտատեր ունեցող հարթակ։ Եթե Աշխարհի պետություններն ըստ բնակչության բաժանենք, ապա Facebook-ը առաջատարից՝ Չինաստանից մոտ 400 մլն բնակիչներով մեծ պետություն կդառնա🙂
Facebook-ը բիզնեսի համար համարյա անսպառ հաճախորդների աղբոյւր է։ Այս համատեքստում առավել ցայտուն է դառնում ՖԲ գովազդի օգտկարությունը, քանի որ հենց ՖԲ-ն սեփական հարթակներում տրամադրում է գործիքներ, որոնց միջոցով ավելի հասցեական ու թիրախային է դառնում հիմնական հաղորդագրությունը։
ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ՍԵՄԻՆԱՐԸ
Սեմինարը 3 ժամանոց պրակտիկ ու կիրառական գործիքների ներկայացում, քննարկում է, որի ժամանակ մասնակիցները ծանոթանում են ՖԲ գովազդի ամենաժամանակակից տենդենցների, մոտեցումների և իհարկե գովազդի արդյունավետությանն ուղղված գործողությունների հետ։ Սեմինարը հատկապես օգտակար է՝
- Ընկերությունների միջին և բարձր օղակի ղեկավարներին,
- Ընկերությունների մարքեթինգային և կոմունիկացիոն բաժինների ղեկավարների, ավագ աշխատակիցների և աշխատակիցներին,
- Անհատ ձեռնարկատերերի ու բիզնես սեփականատերերին,
- Գովազդային և կոմունիկացիոն ընկերությունների մասնագետներին, ղեկավարներին,
- Start-Up-ների հիմնադիրների և մասնակիցներին,
- Ուսանողների և նորավարտ մասնագետներին,
- Բոլոր նրանց, ովքեր ՖԲ-ում տեղադրում են գովազդ,
- Ինչպես նաև այլ շահագրգիռ թիրախային խմբերի համար։
ԹԵՄԱՆԵՐԸ
- Գովազդային արշավի պլանավորում, իրականացում,
- Գովազդն ըստ նպատակների,
- Գովազդն ըստ հարթակների,
- Գովազդն ըստ կրեատիվների,
- Mobile տեխնոլոգիաների գովազդ,
- Canvas, lead,
- Թիրախային լսարան,
- Թիրախային լսարանի նորագույն գործիքները,
- Բիդ օպտիմիզացիա,
- Արշավի արդյունավետության գնահատում։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Դասընթացն անց է կացվելու mydesk coworking space-ում՝ Ամիրյան 3, և տևելու է 3 ժամ։
ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԸ
Դասընթացը վարելու է Արտակ Հարությունյանը։
Արտակը հանդիսանում է SMARTOLOGY Digital Marketing academy-ի համահիմնադիրներից։
2007 թվականից վարել է բլոգ գովազդի ու մարքեթինգի մասին, 2008 թվականից աշխատում է մարքեթինգի ոլորտում, 2014-ից համագործակցելով տարբեր գովազդային ընկերությունների հետ աշխատել է Հայաստանում ներկայացված թոփային միջազգային բրենդերի հետ Digital Marketing-ի ոլորտում։
ԱՐԺԵՔԸ
Դասընթացի ընթացքում ստանում եք՝
- Պրակտիկ գիտելիքներ Facebook-ով աշխատելու համար,
- Դասընթացին ներկայացվող բոլոր նյութերը էլեկտրոնային տեսքով (PDF կամ հղում՝ ներբեռնելու և մշտապես ձեռքի տակ ունենալու համար),
- Ֆեյսբուքյան հարթակում SMARTOLOGY Closed Group-ին անդամակացություն, որտեղ հնարավոր է ուղիղ և անվճար կոնսուլտացիա ստանալ մեր դասընթացավարների ու ներգրաված մասնագետների կողմից,
- 20% զեղչ հաջորդ դասընթացներից մեկի մասնակցության համար,
Այս ողջ ծառայության արժեքը կազմում է 7 500 ՀՀ դրամ։ Վճարումն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով։ Մանրամասներն այս հղումով։
Հարցերի համար կարող եք օգտվել հետադարձ կապի միջոցներից։