Բլոգ

Բլոգ

Facebook վերլուծական գործիքներ

0

Facebook Insights գործիքը նախատեսված է՝

  •  ձեր կատարած աշխատանքների արդյունավետությունը գնահատելու համար,

  • հասկանալու համար, թե որ տեսակի հրապարակումներն են ավելի էֆֆեկտիվ ձեր լսարանի համար,

  • և այդպիսով կատարել փոփոխություններ ձեր կոնտենտ պլանում՝ փոփոխել հրապարակումների տեսակները։

Անցնենք Insights բաժնի բոլոր ենթաբաժիններով ու հասկանանք՝ որ գործիքը ինչպես պետք է օգտագործել և որ դեպքերում։

Մտնենք կազմակերպության FB էջը և ամենավերևում կտեսնենք Insights։


 

  1. Overview

 

Page summary-ին կարող ենք ծանոթանալ հետևյալ ժամանակահատվածներով՝

  • վերջին 7 օրվա,

  • վերջին 28 օրվա,

  • երեկվա

  • և այսօրվա կտրվածքով

Page Summary-ն ներկայացնում է ընդհանուր պատկերը․ այստեղ ներառված բոլոր ցուցանիշներն ավելի մանրամասն ներկայացված են հաջորդ ենթաբաժիններում։

Overview-ում տվյալների մեծ բազա է տալիս Export Data-ն։

 

 

Սեղմելով Export Data-ի վրա՝ կբացի այս պատուհանը։

 

Կարող եք ընտրել ներբեռնել վիճակագրություն՝

  • էջի վերաբերյալ,

  • հրապարակումների վերաբերյալ,

  • ԵՒ հոլովակների վերաբերյալ

Ընտրեք ժամանակահատվածը Date range մասից և ֆայլի ֆորմատը՝ excel կամ ․csv:

Ինչպես նաև կարող եք Layout մասից ընտրել ձեր նախընտրած չափանիշները (metrics)` ընտրելով Make new custom layout կամ Edit All Page data։ Կամ կարող եք ընտրել All Page data-ն ու ներբեռնել բոլոր չափանիշները։ 


Recent Promotions-ը ներկայացնում է վերջին գովազդները և դրանց արդյունքները։ Այս մասին ավելի մանրամասն կներկայացնենք Promotions ենթաբաժնում։

 

Overview-ում նաև հարկավոր է ուշադրություն դարձնել Pages to Watch բաժնին, որը ցույց է տալիս ձեր մրցակիների ցուցանիշները․

  • Total Page Likes,

  • From last week- որքանով է իջել/բարձրացել like-երը նախորդ շաբաթվանից,

  • Posts this week- քանի հրապարակում է արվել այս շաբաթվա ընթացքում,

  • Engagement this week- լսարանի ներգրավվածությունն այս շաբաթ

 

Օգտվեք Add Pages կոճակից, որպեսզի ավելացնեք այն մրցակիցներին, որոնք ներառված չեն FB-ի կողմից ներկայացված ցուցակում։

 

2․ Promotions ենթաբաժնից կարող եք տեսնել ձեր գովազդների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝

  • People reached — տվյալ հրապարակումը որքան ցուցադրություն է ապահովել,

  • Post engagement — որքան օգտատեր է ներգրավվել տվյալ հրամապարակմամբ,

  • Spent out — որքան գումար է ծախսվել հրապարակումը գովազդելու համար ($)

 

Գովազդային հրապարակումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրում է Ads Manager-ը, որի մասին մանրամասն կխոսենք հաջորդ նյութերում։

3․ Followers vs Likes

Հաջորդ 2 ենթաբաժիններն են Followers-ը և Likes-ը։

Նախ, հասկանանք՝ այս 2-ի միջև տարբերությունը․ երբ օգտատերը like է անում կազմակերպության էջը, նա մեխանիկորեն նաև follow է անում տվյալ էջը։ Նա նաև ունի հնարավորություն միայն follow անել էջը, որը like չի հաշվվում:

Վիճակագրությանը ծանոթանալու համար սկզբից ընտրենք ժամանակահատվածը։

 

 

Այս 2 ենթաբաժիններում կարող եք տեսնել՝

  • Տվյալ օրվա դրությամբ ընդհանուր followers-ի և Like-երի թիվը,

  • Net Likes & Net Followers- նախորդ ցուցանիշի համեմատ՝ այս ցուցանիշից հեռացված է unfollow և unlike արածների թիվը,

  • Where your Page follows/likes happened- որտեղից են եկել follow-ներև և like-երը

4․ Reach

Post reach- ցույց է տալիս ամեն օրվա հրապարակման ցուցադրությունների քանակը օրգանիկի (ոչ գովազդային) և գովազդայինի բաժանած։ Օրինակը ցուցադրված է ներքևի սկրինշոթում։

 

 

 

1-ին նկարում երևում է հունվարի 25-ի հրապարակման գովազդային ցուցադրությունների թիվը, իսկ 2-րդում՝ օրգանիկ ցուցադրությունների թիվը։

Post Reach-ը ունի ևս մեկ օգտակար վիճակագրություն․ սեղմենք աջ կողմի Organic ու Paid կոճակները ու յուրաքանչյուրի դեպքում կներկայացվի համեմատություն անցած ժամանակահատվածի և այս ժամանակահատվածի ցուցադրությունների քանակը։

 

 

 

 

 

 

 

Reach ենթաբաժնում ներառված են նաև`

  • Recommendations,

  • Reactions, comments, shares and more

  • և Total Reach․ այս ցուցանիշը ցույց է տալիս էջի ցուցադրությունները

 

 

5․ Page Views & Page Previews

 

Page views — որքան անգամ են այցելել էջը

Page previews — որքան անգամ է էջը ցուցադրվել feed-ում

 

Page views-ից կարող եք իմանալ՝

  • Ընդհանուր դիտումների քանակը տվյալ ժամանակահատվածի համար(Total views),

  • Հասկանալ՝ էջի որ բաժիններն են առավել հաճախ այցելել (By section),

  • Իմանալ օգտատերերի սեռատարիքային կազմը (by age and gender),

  • Իմանալ՝ որ երկրից և քաղաքից են օգտատերերը(by country, by city),

  • Եվ վերջապես by device բաժինը:

 

Top sources-ը ներկայացնում է՝ որ պլատֆորմաներից են մտել ձեր FB էջ: Օրինակ՝ Google որոնման արդյունքում կամ անմիջապես Facebook-ից:

6. Actions on Page

Այս ենթաբաժինը տալիս է տեղեկատվություն, թե որ օրվա հրապարակման վրա քանի հոգի է սեղմել գործողության մղող կոճակը՝ People who clicked action button:

 

 

 

Եթե ունեք կայք և ձեր հրապարակման մեջ ներառել եք ձեր կայքի հղումը, ուրեմն՝ հաջորդ ցուցանիշով՝ People who clicked website-ով, կարող եք հասկանալ՝ քանի հոգի է անցել հղումով:

 

7. Posts

 

Այս ենթաբաժնում կարող եք կատարել մանրամասն ուսումնասիրություն յուրաքանչյուր հրապարակման համար:

Իջեք մի փոքր ներքև և կտեսնեք All posts published. այստեղ կարող եք տեսնել, թե որ հրապարակումն ինչքան ցուցադրություն է ապահովել օրգանիկ և գովազդային տաբերակներով, որքան է ամեն հրապարակման ներգրավվածությունը:

 

Եթե ցանկանում եք հասկանալ՝ հարապարակումների որ տեսակներն են առավել արդյունավետ եղել ձեր լսարանի համար նայեք Post types-ը:

 

 

 

Top posts from Pages You watch-ը ցույց է տալիս ձեր մրցակիցների ամենահաջողված հրապարակումները տվալ ժամանակահատվածի ընթացքում:

 

 

8. People

 

Այս ենթաբաժինը տալիս է ձեր լսարանի մասին տեղեկատվություն, որը ներառում է սեռատարիքային կազմը և վերջիններիս գտնվելու վայրը (երկիր/քաղաք)  4 մակարդակներով:

 

* Your Fans- կազմակերպության FB էջը Like արածներն են:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով