[eth_color color=”tomato”] Facebook-ի ներածական. 10 ժամ ինտենսիվ պարապմունք[/eth_color]
ԻՆՉՈՒ ՀԵՆՑ FACEBOOK
2004 թվականին հիմնադրված, սակայն 2010 թվականից ավելի սրնթաց աճող սոցիալական մեդիա ընկերությունը այսօր աշխարհը կիսում է համաշխարհային Digital դաշտը Google-ի հետ։ Սակայն ի տարբերություն մնացյալների Facebook-ը կարողացավ ճիշտ և ժամանակին հասկանալ բիզնեսի ու մարդկանց պահանջմունքները, շեշտադրումները և այսօր Facebook-ը հանդիսանում է 1.78 միլիարդ գրանցված օգտատեր ունեցող հարթակ։ Եթե Աշխարհի պետություններն ըստ բնակչության բաժանենք, ապա Facebook-ը առաջատարից՝ Չինաստանից մոտ 400 մլն բնակիչներով մեծ պետություն կդառնա🙂
Այս առումով Facebook—ը բիզնեսների համար դառնում է համարյա անսպառ հաճախորդների աղբյուր, հատկապես ինֆո և մեդիա բիզնեսի ներկայացուցիչների համար։ Լոկալ բիզնեսների համար էլ FB-ում կան մի շարք գործիքներ և առաջխաղացման հնարավորություններ, որպեսզի այն հնարավոր լինի առաջ տանել։
ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ԴԱՍԸՆԹԱՑԸ
Կուրսը իրեն ից ներկայացնում է Facebook-ի հրապարակումների, բիզնես էջերի, խմբերի և գովազդային հնարավորությունների մասին ամենասեղմ, բայց ինտենսիվ ծրագիր, որը անհրաժեշտ է՝
- Ընկերությունների միջին և բարձր օղակի ղեկավարների,
- Ընկերությունների մարքեթինգային և կոմունիկացիոն բաժինների ղեկավարների, ավագ աշխատակիցների և աշխատակիցների,
- Անհատ ձեռնարկատերերի ու բիզնես սեփականատերերի,
- Գովազդային և կոմունիկացիոն ընկերությունների մասնագետների, ղեկավարների,
- Start-Up-ների հիմնադիրների և մասնակիցների,
- Ուսանողների և նորավարտ մասնագետների,
- Ինչպես նաև այլ շահագրգիռ թիրախային խմբերի համար։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՆ
Դասընթացը տեսական և պրակտիկ դասերի ու աշխատանքերի շարք է, որի ժամանակ դասընթացի մասնակիցը հասկանում և ներդնում է Facebook-ի գործիքները, օգտագործում անվճար և վճարովի առաջխաղացման մի շարք մոտեցումներ։
Ակտիվ տեսական մասը ներկայացվում է սլայդերով, որից հետո ավելի հստակ ներկայացվածը ցուցադրվում է FB-ի վրա։
Գովազդի մասով լինելու է նաև իրական գովազդի տեղադրման փորձեր և թիրախային լսարանի հետ աշխատելու մասթեր կլասեր։
ԹԵՄԱՆԵՐԸ
- Facebook start,
- Account և Page, տարբերություններն ու նմանությունները,
- Group, ինչի՞ համար,
- Հրապարակում, տեսակները,
- Համայնքնի կառավարում,
- Էջի թաբեր, հավելվածներ,
- Facebook Developer Basic Tools,
- FB գովազդ
- Տեսակներն ըստ հարթակների,
- Տեսակներն ըստ մեդիաների,
- Creative Hub (FB-ի ամենավերջին նորամուծություններից),
- Հաշվետվություններ և վերլուծություններ։
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դասընթացը տևում է 4 օր, ընդհանուր 10 ամ տևողությամբ։ Սկսվում է Հունվարի 23-ին, ավարտը 27-ին։
Գրաֆիկը՝ 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 27-ին՝ 19։00-21։00։
-
Դասընթացի բոլոր մասնակիցները ներառվում են Smartology Closed Group ֆեյսբուքյան խմբում, որի միջոցով մշտապես պահպանվում է հետադարձ կապը դասընթացի մասնակիցների համար։
-
Դասընթացի մասնակիցները ստանում են 20%-ի արտոնություն, SMARTOLOGY-ի մյուս դասընթացներից մեկին մասնակցության համար։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ
Դասընթացն անց է կացվելու mydesk coworking space-ում՝ Ամիրյան 3, լուսավոր և կահավորված հանդիպումների սենյակում։ Ընդմիջումներին սուրճ, թեյ կամ ջուր՝ ինքնասպասարկում:)
ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԸ
Դասընթացը վարելու է Արտակ Հարությունյանը։
Արտակը հանդիսանում է SMARTOLOGY Digital Marketing academy-ի համահիմնադիրներից։
2007 թվականից վարել է բլոգ գովազդի ու մարքեթինգի մասին, 2008 թվականից աշխատում է մարքեթինգի ոլորտում, 2014-ից համագործակցելով տարբեր գովազդային ընկերությունների հետ աշխատել է Հայաստանում ներկայացված թոփային միջազգային բրենդերի հետ Digital Marketing-ի ոլորտում։
ԱՐԺԵՔԸ
Դասընթացի ընթացքում ստանում եք՝
- Պրակտիկ գիտելիքներ Facebook-ով աշխատելու համար,
- Դասընթացին ներկայացվող բոլոր նյութերը էլեկտրոնային տեսքով (PDF կամ հղում՝ ներբեռնելու և մշտապես ձեռքի տակ ունենալու համար),
- SMARTOLOGY Digital Marketing Academy-ի կայքի փակ հրապարակումների գաղտնաբառերը,
- Ձեր բիզնեսի Facebook առաջխաղացման պլանը (նախնական, քանի որ այն փոփոխվում է կախված բիզնեսի միջավայրից),
- Ֆեյսբուքյան հարթակում SMARTOLOGY Closed Group-ին անդամակացություն, որտեղ հնարավոր է ուղիղ և անվճար կոնսուլտացիա ստանալ մեր դասընթացավարների ու ներգրաված մասնագետների կողմից,
- 20% զեղչ հաջորդ դասընթացներից մեկի մասնակցության համար,
- Դասընթացի ավարտից հետո 45 օրվա ընթացքում 1 անվճար անհատական(դեմ առ դեմ) կոնսուլտացիա Ձեր Facebook-ի առաջխաղացման մասով։
Այս ողջ ծառայության արժեքը կազմում է 49 000 ՀՀ դրամ։ Վճարումն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով։ Մանրամասներն այս հղումով։
Հարցերի համար կարող եք օգտվել հետադարձ կապի միջոցներից։