[eth_color color=”tomato”]SMARTOLOGY Digital marketing Academy-ի և ONEX ընկերության համատեղ նախագիծը
[/eth_color]
ԻՆՉՈՒ ՀԵՆՑ Onex-Ի ՀԵՏ
ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Կուրսը իրենից ներկայացնում է խորացված սոցիալական մեդիա մարքեթինգ հատուկ ռուսալեզու շուկաների համար, ուստի մասնակցել կարող են այն անձինք, ովքեր՝
- Ունեն նախնական պատկերացում սոց մեդիա մարքեթինգի մասին,
- Ազատ տիրապետում են հայերեն ու ռուսերեն լեզուներին, անգլերեն լեզվին տիրապետելը կտա առավելություն,
- Պատրաստակամ են և կարող են իրականացնել միջանկյալ հանձնարարությունները,
- Կուրսի ավարտից անմիջապես հետո հնարավոր են համարում լրիվ դրույքով աշխատանքի անցնել Onex ընկերությունում։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՆ
Դասընթացն անց է կացվում հատուկ այս համագործակցության շրջանակներում մշակված պրակտիկ ու տեսական գիտելիքների փոխանցման մեթոդոլոգիայով։ Ամեն տեսական հանդիպումից հետո մասնակիցներին տրվելու է անհատական կամ զույգերով գանձնարարություններ, որի կատարման արդյունքներին տրվելու են գնահատականներ՝ բալերի տեսքով։ Կուրսի ավարտին մասնակիցները լրացնելու են հարցաշար, որի արդյունքում կրկին շնորհվելու են գնահատականներ։ Ընթացիկ դասերը նույնպես ուսումնասիրվելու են և դասընթացավարների կողմից ամեն մասնակցին տրվելու են ակտիվության գնահատականներ, որի արդյունքում ամենաշատ բալեր հավաքած մասնագետին առաջարկվելու է աշխատանք Օնեքսում։ Եթե ինչ-որ պատճառով այդ մասնագետը հրաժարվի աշխատանքից, ապա նրա փոխարեն կարող է առաջարկը ստանալ երկրորդ ցուցանիշ ունեցող մասնագետը։
ԹԵՄԱՆԵՐԸ
- SMM ներածական,
բիզնես նիշա, թիրախային լսարան, հաճախորդի պրոֆայլինգ,
- Facebook առաջխաղացում,Facebook գովազդ,
- VK և Instagram առաջխաղացում, գովազդ,
- Twitter, Linkedin, YouTube, PPC և Context գովազդ:
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դասընթացի սկիզբը մայիսի 24-ին է և տևելու է 4 շաբաթ, շաբաթական 1 հանդիպում, մայիսի 24, 27, հունիսի 3 և 10՝ 2,5 ժամով։
- Դասընթացի բոլոր մասնակիցները ներառվելու են Smartology Closed Group ֆեյսբուքյան խմբում, որի միջոցով մշտապես պահպանվում է հետադարձ կապը դասընթացի մասնակիցների հետ,
- Դասընթացի բոլոր մասնակիցների CV-ները համալրելու են մեր CV -ների շտեմարանը, և գործընկերոջ հարցման դեպքում հնարավոր է տրամադրվեն պոտենցիալ գործատուի,
- Դասընթացի մասնակիցները ստանում են 20%-ի զեղչ, SMARTOLOGY-ի մյուս դասընթացներից մեկին մասնակցության համար։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ
Դասընթացն անց է կացվելու mydesk coworking space-ում՝ Ամիրյան 3։
Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԿՈՒՐՍՆ ՈՒ ԻՆՉ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Դասընթացի ընթացքում մասնակիցները ստանում են՝
- Պրակտիկ գիտելիքներ Social Media Marketing-ի ոլորտում,
- Դասընթացին ներկայացվող բոլոր նյութերը (էլեկտրոնային տարբերակով),
- SMARTOLOGY Digital Marketing Academy-ի կայքի փակ հրապարակումների գաղտնաբառը,
- Պրակտիկ գործողությունների պլան (Այն ստեղծում է հենց դասընթացի մասնակիցը՝ հանձնարարություններով),
- Ֆեյսբուքյան հարթակում SMARTOLOGY Closed Group-ին անդամակացություն, որտեղ հնարավոր է ուղիղ և անվճար կոնսուլտացիա ստանալ մեր դասընթացավարների ու ներգրաված մասնագետների կողմից,
- 20% զեղչ հաջորդ դասընթացներից մեկի մասնակցության համար,
- Բոլոր մասնակիցներին տրվելու է myTarget գովազդի համակարգի կուպոն՝ իրական գովազդ միացնելու համար,
- Դասընթացի ավարտից հետո 30 օրվա ընթացքում 1 անվճար Skype կոնսուլտացիա դասընթացի թեմատիկ ցանկացած հարցի շուրջ,
- ONEX-ում գործի անցած մասնագետը հնարավորություն է ստանում 2 ամիս խորհրդատվական ուղեկցություն ունենալ OnexMarket-ի առաջխաղացման և գովազդային ակտիվության հարցերով։
Դասընթացի արժեքն է 49 000 ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր մասնակցի հաշվով ծախսերը հոգացել է Onex-ընկերությունը, այսինքն մասնակիցը վճարելու է միայն 24 000 ՀՀ դրամ։
Վճարումն իրականացվում է բանկային փոխանցման եղանակով։ Մանրամասները այս հղումով։
Հարցերի համար կարող եք օգտվել հետադարձ կապի միջոցներից։