Վաղուց արդեն շատ դժվար է պատկերացնել բիզնեսն առանց ինտերնետ առաջխաղացման: Տեխնոլոգիական զարգացման այս տեմպերի մեջ հատկապես մեծ է Facebook և Instagram սոցիալական հարթակների դերը։ Միայն 2019 թվականի դրությամբ՝ facebook-ն ունեցել է մոտ 2․27 միլիարդ ամսական ակտիվ օգտատեր, իսկ սա, համաձայնեք, տպավորիչ ցուցանիշ է։
SMM-ի էֆեկտիվ գործիքները բազմազան են, և ամենատարբեր մեծ ու փոքր բիզնեսները վաղուց ադեն հասկացել են, որ դրանց ճիշտ կիրառության դեպքում հնարավոր է թիրախավորել լսարանը, բարձրացնել բրենդի ճանաչելիությունը և, արդյունքում, ավելացնել նաև ծառայությունների պահանջարկն ու պրոդուկտների վաճառքները։
Եթե ունեք զգացողություն, որ SMM գիտելիքները կօգնեն ձեզ ու ձեր բիզնեսին ավելի առաջ գնալ, կտան նոր հնարավորություններ ու գործիքակազմ առավել լավ ներկայանալու համար, ապա այս դասընթացը հենց Ձեր համար է։