Եռօրյա անվճար վեբինարների շարք

Օր առաջին

Viral Marketing

Վիրուսային մարքեթինգ

Տեխնոլոգիաների զարգացման հետ զուգընթաց, բիզնեսներն առաջխաղացնելու մեթոդներն էլ են փոփոխվում։ UGC(User generated content)-ը ցանցին յուրահատուկ նոր իրողություն է, որի հետ բիզնեսի սեփականատերերն ու մարքեթոլոգները պետք է հաշվի նստեն։ Այս համատեքստում Վիրուսային մարքեթինգը դառնում է շատ գործուն գործիք բիզնեսի առաջխաղացման ժամանակ։

Այս մասին խոսելու ենք հունվարի 8-ի 19։55-ին անցկացվող անվճար վեբինարի ժամանակ։

Բանախոս՝ Արտակ Հարությունյան

Օր երկրորդ

12 անվճար միջոց, համացանցում երևալու համար

Նախորդ օրվա թեմայի տրամաբանական շարունակությունն է բուն գործիքների քննարկումը։ Վեբինարի ընթացքում խոսվելու և ներկայացվելու են 12 գործիք կամ “տրյուկ”, որոնք անվճար են և հնարավորություն կտան բիզնեսին երևալ համացանցում։ 

Կոնկրետ օրինակները համաշխարհային ու տեղական համացանցից կարող են շատ ուսանելի լինել և իհարկե կիրառելի կարող են լինել գրեթե բոլոր ոլորտներում։

Օրինակների քննարկումը լինելու է հունվարի 9-ին՝ 19։55-ին։

Բանախոս՝ Արտակ Հարությունյան

12 free marketing tool

Օր երրորդ

advantage 2 year in marketing

Առավելությունը՝ 2 տարի

Չնայած որ Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա իր տեղն ունի, սակայն մարքեթինգային  գործիքներն ու մեթոդները Հայաստան են հասնում շատ ավելի ուշ։ Եվ փորձը ցույց է տալիս, որ բոլոր նրանք, ովքեր ավելի շուտ են սկսում օգտագործել նորագույն արևմտյան գործիքներն ու տեխնոլոգիաները, նրանք ունենում են մրցակցային առավելություն։ Այդ մրցակցային առավեռլությունը հնարավոր է չափել միայն ժամանակով։

Մեր համեստ հաշվարկով հայաստանյան մարքեթինգը համաշխարհայինից հետ է մնում առնվազն 2 տարի ժամանակով։

Հունվարի 10-ին, 19։55-ից սկսելու ենք քննարկել ապագայի  գործիքակազմը, որոնք առավելություն կտան բիզնեսներին։

Գրանցվել այստեղ